Օգոստոսի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լյումինիցա Թեոդորա Օդոբեսկուի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։
Հաղորդագրությունում նշված է․
«Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ է խորանում՝ մանրամասնելով ԼՂ 120 հազար բնակչության և հատկապես խոցելի խմբերի համար առաջացած լրջագույն խնդիրները:
Նախարար Միրզոյանը նշել է, որ 2022թ. դեկտեմբերից ի վեր ՄԱԿ Անվատագության խորհրդի երկու նիստերի քննարկումները, ինչպես նաև մինչ օրս տարբեր կառավարությունների և միջազգային կառույցների կողմից ուղերձները ցույց են տալիս, որ ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վերաբերյալ քաղաքակիրթ աշխարհն ունի համընդհանուր ընկալում: Այդուհանդերձ, ԼՂ-ում իրավիճակի հաղթահարումը պահանջում է միջազգային հանրության կողմից հստակ քայլերի ձեռնարկում՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի պարտադիր իրավաբանական ուժ ունեցող որոշումների իրականացման և Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ և անխափան տեղաշարժի վերականգնման նպատակով։
Վերահաստատելով հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունության հաստատման գործում դիրքորոշումը՝ նախարար Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումով Ադրբեջանը սպառնում է այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին»:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55