Սեպտեմբերի 17-ին տեղի ունենալիք Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրություններին ընդառաջ ՆԳ նախարարությունը տարածել է իրազեկում՝ հիշեցնելով, որ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն քվեարկության օրվա դրությամբ 18 տարին լրացած՝ Երևան համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք:
Ներքին գործերի նախարարությունը կազմել և հրապարակել է ընտրությունների նախնական ցուցակները և տեղամասային կենտրոնների հասցեները police.am կայքում:
Երևան համայնքի ընտրողները կարող են իրենց տվյալները ստուգել և ծանոթանալ ընտրական տեղամասերի հասցեներին։ Ցուցակներում տվյալների բացակայության կամ անճշտություններ հայտնաբերելու դեպքում ընտրողները կարող են դիմում ներկայացնել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության տարածքային անձնագրային ստորաբաժանումներ՝ համապատասխան ուղղումներ կատարելու կամ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար։
Հարկ է նշել, որ ցուցակներում տեղ գտած անճշտությունները վերացնելու համար ընտրողները պետք է լիազոր մարմին դիմում ներկայացնեն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 14 օր առաջ, իսկ նշված ժամկետից հետո դիմող անձանց տվյալները կընդգրկվեն ընտրողների լրացուցիչ ցուցակներում:
Եթե քվեարկության օրը ընտրական տեղամաս ներկայացած ընտրողը հայտնաբերում է, որ ընդգրկված չէ ընտրողների ցուցակում, ապա կարող է դիմել ՄՔԾ տարածքային ստորաբաժանում, որը հիմքերի առկայության դեպքում կայացնում է Քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու մասին որոշում և տրամադրում համապատասխան տեղեկանք:
Տեղեկանքի հիման վրա տեղամասային ընտրական հանձնաժողովը կազմում է ընտրողների լրացուցիչ ցուցակ։
Ընտրողների ցուցակներում հնարավոր անճշտությունները բացառելու նպատակով ՆԳ նախարարի հրամանով ոստիկանության ստորաբաժանումներին հանձնարարվել է այցելել համապատասխան տարածքների հասցեներ, կատարել ստուգումներ և անհամապատասխանություններ բացահայտելու դեպքում ՄՔԾ ստորաբաժանումների հետ համագործակցելով՝ իրականացնել ճշգրտումներ:
Գործնականում հանդիպող հիմնական անհամապատասխանությունը օտարերկրյա պետություններում մահացած անձանց վերաբերյալ տվյալների առկայությունն է ընտրացուցակներում:
«Նման դեպքերի վերաբերյալ լիազոր մարմնին ծանուցում են մահացածի հարազատները կամ ոստիկանությունը: Ուստի քաղաքացիներին հորդորում ենք ընտրացուցակներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում դիմել ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներ»,-հայտնում են ոստիկանությունից։
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44