ARM | RUS |

Սյունիքում Փաշինյանի վերջին կանգառը եղել է Սիսիանը

19.08.23 | 09:13

Սյունիքի մարզ այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ եւ սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված եւ ընթացքում գտնվող ծրագրերին: Այս մասին տեղեկանում ենք Փաշինյանի աշխատակազմից։ Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Կառավարության ղեկավարին դիմավորել եւ ուղեկցել է ԱՊՄԿ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բելյաեւը, ով ծանոթացրել է տեխնոլոգիական գործընթացներին եւ ներկայացրել արտադրական ծավալներն ու առաջիկա ծրագրերը: Վարչապետն առանձնակի կարեւորել է կոմբինատում նոր տեխնոլոգիաների ներդրման ու բնապահպանական խնդիրների հետեւողական լուծման ուղղությամբ քայլերի իրականացումը: Նշվել է, որ կոմբինատն ունի 1200 աշխատատեղ։ Այնուհետեւ վարչապետը հանդիպել է ագարակցիների հետ, քննարկել ոռոգման ջրին, ճանապարհաշինությանը, գազամատակարարմանը վերաբերող հարցերն ու դրանց լուծման ուղղությամբ քայլերը: Հաջորդիվ կառավարության ղեկավարը ծանոթացել է Մեղրիի մանկապարտեզում իրականացված հիմնանորոգման աշխատանքներին: 2020 թ.-ին մեկնարկած սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 323,8 մլն դրամ, որի 40%-ը հատկացվել է համայնքի բյուջեից, 60%-ը՝ պետական բյուջեից: Քանի որ մանկապարտեզի շենքը հին է եւ գտնվում է ճահճային շերտի վրա` կառավարությունը Մեղրիում կկառուցի նոր մանկապարտեզ, իսկ գործող մանկապարտեզում առայժմ կներդրվի հովացման համակարգ: «Լոֆթ-Մեղրի» կրթության, մշակույթի եւ երիտասարդության զարգացման համահայկական կենտրոնում վարչապետին ներկայացվել է իրականացված ծրագիրը: Երիտասարդական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ: Ծրագրի իրագործման արդյունքում ստեղծված «Լոֆթ-Մեղրի» երիտասարդական կենտրոնը համապատասխանում է ծրագրի իրականացման ֆունկցիոնալ, տեխնիկական եւ բովանդակային պահանջին՝ ապահովելով Մեղրի համայնքի կողմից անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Ադելյան փողոց 3 Մշակույթի տուն հասցեում 158,6 քմ մակերեսով տարածքի (երրորդ հարկ) ներկայիս նորարարական, հիմնանորոգված, նյութատեխնիկական միջոցներով եւ կահույքով համալրված տեսքը եւ գործարկման հնարավորությունները։ Ծրագրի իրականացման համար «Լոֆթ» ՀԿ-ին պետության կողմից դրամաշնորհի ձեւով հատկացվել է 25 մլն 348 հազար դրամ, որով իրագործվել են կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները, ինչպես նաեւ նյութատեխնիկական միջոցների ապահովումը։ Պայմանագրի շրջանակում «Լոֆթ» հասարակական կազմակերպությունը առանց հատկացումների, սեփական միջոցներով՝ համայնքի ներգրավվածության պայմաններում, գործարկելու է կենտրոնի բովանդակային 5-ամյա ծրագիրը (2023-2027թթ)՝ ի նպաստ համայնքի երիտասարդության զարգացման եւ առաջընթացի։ Այնուհետեւ վարչապետը Քաջարանում ծանոթացել է Մ-2, Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 8,24 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք գտնվում են ավարտական փուլում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 393 հազար դրամ: Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է նաեւ Քաջարան համայնքում բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավման ծրագրի ընթացքը: Կատարվել է աշխատանքների 60%-ը։ 2020 թ.-ին մեկնարկած սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 631,5 մլն դրամ է, որի 30% -ը տրամադրվել է համայնքի բյուջեից, 70%-ը՝ պետբյուջեից: Ծրագրի արդյունքում կբարձրանա Քաջարան քաղաքի ԲԲՇ-ների էներգոարդյունավետությունը։ Կառավարության ղեկավարն այցելել է նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ: Գոհունակություն հայտնելով ընկերության հետ համագործակցությունից՝ վարչապետը վերջինիս ղեկավարների հետ քննարկել է ռազմավարական զարգացման եւ արդյունավետության բարձրացման ծրագրերը, որոնք վերաբերում են մետաղաձուլարանի կառուցմանը, նոր ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, միջազգային չափանիշներին համապատասխան բնապահպանական ստանդարտների բարձրացմանը, հարակից համայնքների նկատմամբ սոցիալական պատասխանատվությանը եւ այլն: Վարչապետը ծանոթացել է Տանձավեր-Շուռնուխ ավտոճանապարհի ավարտված շինարարական աշխատանքներին, որի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 476 մլն 119 մլն դրամ: Կառուցվել է 11 կմ ճանապարհ։ Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Շուռնուխ բնակավայրում 13 անհատական բնակելի տների կառուցման շինհրապարակը: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, կատարվել է աշխատանքների 80%-ը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 741 մլն դրամ է: Արդյունքում՝ 13 ընտանիք կբնակեցվի նորակառույց տներում: Վարչապետը կարեւորել է աշխատանքների որակյալ իրականացումն ու հնարավորինս սեղմ ժամկետում դրանք ավարտին հասցնելը: Գործադիրի ղեկավարին ներկայացվել են նաեւ Տ-8․Լծեն-Տաթեւ տեղական նշանակության ավտոճանապարհի ավարտված վերակառուցման աշխատանքները: Նշվել է, որ 19,89 կմ ճանապարհի վերակառուցման համար ընդհանուր առմամբ ծախսվել է գրեթե 8 մլրդ դրամ, միջոցները տրամադրվել են պետական բյուջեից: Ավարտվել են նաեւ Լծեն-Շամբ 6,15 կմ հատվածի շինաշխատանքները: Ճանապարհի հիմնանորոգման ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 730 մլն դրամ: Նիկոլ Փաշինյանը եղել է նաեւ Դարբասի մոդուլային դպրոցի կառուցման շինհրապարակում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, որոնց 65%-ը կատարվել է: Ծրագրի ընդհանուր արժեքը 729,2 մլն դրամ է: 100 աշակերտի համար նախատեսված դպրոցի շինաշխատանքները կավարտվեն մինչ տարեվերջ: Վարչապետը ծանոթացել է նաեւ Տ-8-52 Նորավան-Շամբ ավտոճանապարհի 7,9 կմ հատվածի շինարարական աշխատանքներին: Հողային աշխատանքներն ավարտական փուլում են, արդեն իսկ մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։ Ճանապարհի հիմնանորոգման ընդհանուր արժեքը 1 մլրդ 388 մլն դրամ է: Սիսիան համայնքում Կառավարության ղեկավարին ներկայացվել է 202 մլն դրամ ներդրումային արժեքով ինտենսիվ այգու ծրագիրը: Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրով պետական աջակցությունը կազմել է 101 մլն դրամ: Կեռասի, տանձի, ծիրանի եւ ծնեբեկի այգու ընդհանուր մակերեսը 12.4 հեկտար է: Նիկոլ Փաշինյանը Սիսիան համայնքում այցելել է «Վի Էյջ Սթոուն» ընկերություն, որը շահագործում է բազալտի հանքավայր եւ նախատեսում է բազալտի, գրանիտի, տրավերտինի եւ այլ կոշտ ու փափուկ քարերի վերամշակում: Կատարվել է 150 մլն դրամի ներդրում։ Արդյունքում ստեղծվել է 45 աշխատատեղ: Վարչապետը ծանոթացել է նաեւ Սիսիանի բժշկական կենտրոնի 2021 թ.-ից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներին: Բժշկական սարքավորումներով, կահույքով եւ պարագաներով հագեցման համար նախատեսված ներդրումը կկազմի շուրջ 550 մլն դրամ։ Իրականացվել է աշխատանքների 30%-ը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 86 մլն դրամ է: Աշխատանքներն ավարտին կհասցվեն 2025 թ.-ին: Վարչապետ Փաշինյանը Սիսիանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին: Լուրեր Հայաստանից - NEWS.am Տպել Ներքեւի ճանապարհը մտահոգիչ է․ Փաշինյանը ծանոթացել է Տանձավեր-Շուռնուխ ավտոճանապարհի նորոգմանը Ամենաշատ


Իրանը կարգելի իր քաղաքացիներին հարցազրույցներ տալ ամերիկյան կամ իսրայելական ԶԼՄ-ներին

Իրանը կարգելի իր քաղաքացիներին հարցազրույցներ տալ ամերիկյան կամ իսրայելական...

10:13

Կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

Կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

09:42

Քամուց և անձրևից ջրալցվել են Գյումրու մի շարք հասցեների նկուղներ, բակային հատվածներ, կոտրվել են ծառի ճյուղեր և թեքվել էլեկտրասյուն

Քամուց և անձրևից ջրալցվել են Գյումրու մի շարք հասցեների նկուղներ, բակային հատվածներ, կոտրվել են...

09:38

Իրանում պատրաստվում են Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան

Իրանում պատրաստվում են Խամենեի հուղարկավորության 40-րդ...

09:22

Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը

Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ...

10:50

Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը

Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և...

10:25

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման...

10:10

Թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի

Թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը վրաերթի է ենթարկել...

16:29

Վահան Կոստանյանը Կիևում Մերեժկոյի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Վահան Կոստանյանը Կիևում Մերեժկոյի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա համագործակցության...

16:12

Օգոստոսի 15-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Օգոստոսի 15-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և...

15:48

Զրույց դիրքերի ավագների հետ. ՊՆ-ն ակտիվացնում է պայքարը բանակային անառողջ բարքերի դեմ

Զրույց դիրքերի ավագների հետ. ՊՆ-ն ակտիվացնում է պայքարը բանակային անառողջ բարքերի...

15:34

Երևանում բախվել են «Kia»-ն և «Tesla»-ն. վերջինն էլ կոտրել է վճարային տերմինալը, մի քանի աղբամաններ

Երևանում բախվել են «Kia»-ն և «Tesla»-ն. վերջինն էլ կոտրել է վճարային տերմինալը, մի քանի...

15:05

Գլենդելում 5 հայի են ձերբակալել

Գլենդելում 5 հայի են ձերբակալել

14:13

Պաշտպանեք ձեր երեխաներին առցանց խաղերում․ ՆԳՆ

Պաշտպանեք ձեր երեխաներին առցանց խաղերում․ ՆԳՆ

13:58

2151 ՃՏՊ՝ 6 ամսում. զոհվել է 114 մարդ, վիրավորվել 3127–ը

2151 ՃՏՊ՝ 6 ամսում. զոհվել է 114 մարդ, վիրավորվել 3127–ը

13:56

Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը

Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի...

13:44

Նորածինների ամենատարածված անունները Հայաստանում. ցանկը փոխվել է

Նորածինների ամենատարածված անունները Հայաստանում. ցանկը փոխվել...

13:23

Վանաձորում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումներ են գրանցվել

Վանաձորում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումներ են...

13:05

Լենինգրադի մարզում մանկական ճամբարի երկու մասնաշենք է այրվել․ 117 երեխա տարհանվել է

Լենինգրադի մարզում մանկական ճամբարի երկու մասնաշենք է այրվել․ 117 երեխա տարհանվել...

12:46

ՀԱՊԿ-ի անդամ պետությունները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից. Մասադիկով

ՀԱՊԿ-ի անդամ պետությունները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից....

12:44

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02