Էկվադորի նախկին նախագահ Ռաֆայել Կորրեայի հովանավորյալ Լուիսա Գոնսալեսը եւ երկրի ամենահարուստ գործարարներից մեկի որդին՝ Դանիել Նոբոան, պետության ղեկավարի արտահերթ ընտրությունների երկրորդ փուլ են անցել։ Նրանց հիմնական մրցակիցները ճանաչել են իրենց պարտությունը։
Համաձայն այն տվյալների, որոնք հրապարակել է Էկվադորի Ազգային ընտրական խորհուրդն արձանագրությունների ավելի քան 50 տոկոսի ստուգումից հետո, Գոնսալեսի օգտին, որը ներկայացնում է «Քաղաքացիական հեղափոխություն» ձախ կոալիցիան, քվեարկել է 33,25 տոկոսը, Նոբոայի օգտին, որը ձախ կենտրոնամետ «Ազգային դեմոկրատական շարժման» կողմից է առաջադրվել, 24,15 տոկոսը։ Եթե միտումը պահպանվի, ապա հոկտեմբերի 15-ին Էկվադորում տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը, քանի որ նախագահական արշավի ֆավորիտը առաջին տուրում պետք է ստանա ձայների բացարձակ մեծամասնությունը կամ առնվազն 40 տոկոս, բայց պայմանով, որ մերձավոր մրցակցից նրան բաժանի ձայների առնվազն 10 տոկոսը։
Երրորդ տեղը 16,21 տոկոս ձայներով զբաղեցնում է Քրիստիան Սուրիտան, որը թեկնածու է դարձել «Շարք» շարժման կողմից Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի փոխարեն, որն սպանվել է օգոստոսի 9-ին։ «Ինձ համար պատիվ է ներկայացնել նրա անունը, եւ ինձ համար պատիվ է նաեւ լինել երրորդ տեղում»,- ասել է նա մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է TC Television հեռուստաալիքի եթերում։ Աջ կենտրոնամետ «Հանուն առանց վախի երկրի» դաշինքի թեկնածու Յան Տոպիկը, որը չորրորդն է 14,62 տոկոս ձայներով, ընդունել է իր պարտությունը։ «Ես ընդունում եմ ընտրությունների արդյունքները, բայց չեմ կարող սկզբում չնշել Դանիել Նոբոայի ընտրարշավի հիանալի արդյունքը վերջին շաբաթվա ընթացքում»,- գրել է նա X (նախկին Twitter) սոցցանցում։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02