Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ղեկավարը զեկուցեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում շարունակվել են շինհրապարակներում փոշու արտանետումների դեմ ուղղված միջացառումները, որոնց շրջանակներում կազմվել է թվով 3 վարչական իրավախախտում։
Փոփքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանում շինարարական փոշու ամպի հետ կապված վարչական իրավախախտում կազմվե՞լ է, թե՝ ոչ։
Ավինյանին պատասխանեցին, որ տեսչությունները շինարարություն իրականացնողին նախազգուշացում են տվել, տեխզննություն ընթացքի մեջ է։
Տիգրան Ավինյանն էլ այս հարցի հետ կապված ասաց, որ պետք է պրոակտիվ լինել։
«Բոլոր խոշոր շինարարաները տեղեկացված են, որ այս խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է։ Մենք այստեղ անիմաստ խոսակցություններով չենք զբաղվում։ Եթե շինարարաները չեն հասկանում, որ մենք ուղղակի չենք խոսում, այլ պետք է հետևանք լինի, դա նշանակում է, որ այդ հետևանքն իրենց համար զգալի չէ։ Չեն հասկանում, որ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկենք։ Գնացեք՝ հասկացեք՝ ինչ է կատարվել, և վարչական իրավախախտում արձանագրեք, ամեն օր գնացեք»,- հանձնարարեց փոխքաղաքապետը։
Ավինյանը, դիմելով համապատասխան աշխատակիցներին, ասաց, որ փոշու հետ կապված, եթե որևէ տեսանյութ հասանելի է դառնում իրեն, նշանակում է, որ իրենց դա առաջին հերթին պետք է հասանելի լիներ, և իրենք պետք է արդեն գնացած ու տվյալ շինարարին տուգանած լինեիք:
Ավինյանը նաև հավելեց, որ ակնկալում է՝ սեպտեմբերին անպայման պետք է զբաղվեն Երևանում շինարարության հետևանքով առաջացած փոշու հարցով։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02