Թավշյա սեզոնի ընթացքում արտերկրում հանգիստը կազմակերպող ռուսաստանցիների շրջանում Երևանը դարձել է երկրորդ ամենատարածված ուղղությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Газета պարբերականը՝ վկայակոչելով OneTwoTrip-ի վերլուծաբանների ուսումնասիրությունը։
Նախընտրելի ուղղությունների շարքում Երևանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը․ դեպի Հայաստանի մայրաքաղաք կատարվել է ամրագրումների 4,3 %-ը։ Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ Երևանն այս տարի 34,4 %-ով ավելի պահանջված է դարձել։
Առաջին հորիզոնականում է Ստամբուլը, որին բաժին է ընկնում արտասահմանյան բոլոր ամրագրումների 8,9 %-ը, սակայն տարվա ընթացքում քաղաքի մասնաբաժինը նվազել է 3,3 %-ով։ Եռյակը եզրափակում է Հռոմը (3,5 %), որտեղ հյուրանոցների պահանջարկը 2022 թվականի համեմատ աճել է 43,5 %-ով։
Լավագույն տասնյակում են նաև Փարիզը (մասնաբաժինը կազմում է 3,1 %, պահանջարկն աճել է 63,2 %-ով), Ռիմինին (2,9 %, պահանջարկն աճել է գրեթե 10 անգամ), Դուբայը (2,5 %, պահանջարկը նվազել է 7,4 %-ով) Անթալիան (2,1%, պահանջարկը նվազել է 36,4%-ով), Բանգկոկը (1,9 %, պահանջարկն ավելացել է 80 %-ով), Բուդապեշտը (1,7%, պահանջարկն աճել է գրեթե 3 անգամ) և Միլանը (1,6%, պահանջարկը նվազել է 30,4 %-ով):
Անցյալ տարվա թավշյա սեզոնի համեմատ՝ Ռիմինիում կացարանների պահանջարկն ամենաշատն է աճել․ իտալական զբոսաշրջային այս քաղաքում ամրագրումների թիվն ավելացել է 9,7 անգամ:
Աճել է նաև Սեուլի (4,6 անգամ), Աթենքի (2,8 անգամ), Բուդապեշտի (2,3 անգամ) և Մադրիդի (2,2 անգամ) հյուրանոցների նկատմամբ հետաքրքրությունը։ Երկու անգամ աճել է ամրագրումների թիվը Աբու Դաբիում, Բաթումիում, Բելգրադում և Բաքվում։
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55