Հնդկաստանը հուլիսին այս տարվա մարտից ի վեր առաջին անգամ կրճատել է ռուսական նավթի գնումները՝ կապված սաուդյան նավթի էժանացման հետ, հայտնում է Reuters-ը։
Անցյալ ամիս Ռուսաստանից Հնդկաստան նավթի մատակարարումները միջինը կազմել են օրական 877,400 բարել: Սա մոտ 7,3%-ով պակաս է հունիսի համեմատ։
Մինչդեռ, Սաուդյան Արաբիայից Հնդկաստան նավթի ներմուծումը հուլիսին աճել է 25,6%-ով, ինչn ամենաբարձրն է վերջին երեք ամսվա ընթացքում, նշում է Reuters-ը։ Ներմուծումը հասել է օրական 824,700 բարելի այն բանից հետո, երբ Էր Ռիադն ասիական գնորդների համար հունիսին և հուլիսին իջեցրեց իր պաշտոնական վաճառքի գինը։
Հնդկաստանը և Չինաստանն այս պահին ռուսական նավթի ամենամեծ ներկրողներն են, քանի որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները վախեցնում են գնորդներին այնպիսի շուկաներում, ինչպիսին Եվրոպան է, և նվազեցնում է նրա նավթի արժեքը: Ռուսական նավթի արտահանումն Ասիա երկրին այս տարի բերել է ապշեցուցիչ 285 միլիարդ դոլարի եկամուտ՝ նավթի և գազի վաճառքից, գրում է գործակալությունը։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02