Հույն հրշեջները Հունաստանի հյուսիսարևելքում հայտնաբերել են 18 մարդու դի, որոնք տուժել են արդեն մի քանի օր մոլեգնող անտառային խոշոր հրդեհի հետևանքով, տեղեկացնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Հունական ոստիկանությունը աղետի զոհերի նույնականացման խումբ է ստեղծել Ալեքսանդրուպոլիսի հյուսիսարևելյան Ավանտա շրջանում խրճիթի մոտ հայտնաբերված մարմինների ճանաչման համար, հայտարարել է հրշեջ ծառայության ներկայացուցիչ Իոաննիս Արտոպիոսն իր հեռուստատեսային ուղերձում:
Հաշվի առնելով, որ այս շրջանում անհայտ կորածների մասին տեղեկություններ չկան, իշխանությունները հավանական են համարում, որ զոհերը ներգաղթյալներ են եղել, որոնք երկիր են մտել Թուրքիայի հետ մոտակա սահմանից, ասել է Արտոպիոսը։
Հարյուրավոր հրշեջներ շարունակում են պայքարել Հունաստանի հյուսիսարևելքում մոլեգնող խոշոր անտառային հրդեհների դեմ։ Ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է, և հանգեցրել Հունաստանի գյուղերի բնակիչների և քաղաքային հիվանդանոցի տարհանմանը։
Շոգ, չոր և քամոտ եղանակի պատճառով Հունաստանում տասնյակ անտառային հրդեհներ են բռնկվել, որոնցից ամենասարսափելին շարունակվում է արդեն չորրորդ օրը և մոտենում է հյուսիսարևելյան Ալեքսանդրուպոլիս նավահանգստային քաղաքին: Երկուշաբթի Հունաստանի հյուսիսում և կենտրոնում բռնկված հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել, երկու հրշեջ վիրավորվել է։
Մի շարք տարածաշրջաններում, այդ թվում՝ Աթենքի շրջանում, հրդեհի վտանգի աստիճանն արդեն երկրորդ օրն է գնահատվում է որպես «արտակարգ»։ Իշխանություններն այս շրջաններում առնվազն մինչև չորեքշաբթի առավոտ արգելել են բնակչության մուտքը լեռներ և անտառներ և մտցրել են զինվորական պարեկություն։
13:42
13:09
12:49
12:34
10:48
10:27
10:03
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55