«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն դատարանում երեկ թեժ է եղել։ Դավիթ Տոնոյանը դատական նիստի ժամանակ ձայնի իրավունք է խնդրել ու վրդովված հայտարարություն արել։
Ինչպես հայտնի է, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանները դեռեւս 2023թ. մայիսի 29-ին միջնորդություն էին ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ Դ. Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը այլ խափանման միջոցով փոխարինելու մասին, որը դատարանի կողմից մերժվել էր:
Այդ դատական ակտի դեմ պաշտպանները ներկայացրել էին վերաքննիչ բողոք, եւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, 2023թ. հուլիսի 27-ի որոշմամբ պաշտպանների բողոքը բավարարելով, բեկանել էր Հակակոռուպցիոն դատարանի որոշումը՝ վարույթն ուղարկելով նոր քննության: Իսկ, ահա, արդեն գրեթե մեկ ամիս անց Վերաքննիչ դատարանի որոշման պահանջները չեն կատարվել, եւ Դավիթ Տոնոյանի խափանման միջոցի փոփոխության հարցը չի քննարկվում, որի վերաբերյալ, մեր ունեցած տեղեկություններով, վերջինս իր վրդովմունքն է արտահայտել 2023թ. օգոստոսի 22-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում՝ հայտարարելով, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը դիտավորյալ է ձգձգում դատական նիստերը, նախատեսվածից ավելի քիչ ժամանակ է հատկացնում սույն գործով քննությանը, որպեսզի խափանման միջոցի հարցը կրկին չքննարկի:
Նկատենք, որ այդ ընթացքում Վերաքննիչ դատարանի որոշման վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում կկայացնի»։
Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55