Թաիլանդի նախկին վարչապետ Թաքսին Շինավարտան 2008 թ․-ից ի վեր առաջին անգամ վերադարձել է հայրենիք և 8 տարով բանտարկության ուղարկվել Բանգկոկի բանտ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Թաքսին Շինավարտան արտասահման էր մեկնել 15 տարի առաջ՝ նախքան նրան մեղավոր կճանաչեին իշխանությունը չարաշահելու մեջ։ Վարչապետին պաշտոնանկ արած զինվորականները նաև մեղադրում էին նրան կոռուպցիայի և միապետությանը հավատարիմ չլինելու մեջ։ Շինավարտան հերքում է բոլոր մեղադրանքները։
Նախկին վարչապետը Թաիլանդ է ժամանել անձնական ինքնաթիռով՝ իր ընտանիքի անդամների հետ միասին։ Հարյուրավոր աջակիցներ դիմավորել են նրան օդանավակայանում, որտեղից ոստիկաններն անմիջապես նրան ուղեկցել են Գերագույն դատարան, այնուհետև՝ բա
Թաքսին Շինավարտայի՝ հայրենիք վերադարձը համընկել է Խորհրդարանի ստորին պալատում և զինվորականների կողմից նշանակված Սենատում վարչապետի ընտրության գործընթացի հետ։ Թաիլանդը մարտից ի վեր ղեկավարվում է ժամանակավոր կառավարության կողմից։
Նոր վարչապետի թեկնածուն՝ Սրեթհա Թավիսինը, առաջադրվել է Շինավարտայի «Փհեու Թաի» կուսակցության կողմից, որը կոալիցիա է կազմել 10 այլ կուսակցությունների հետ։ Շատերը ենթադրում են, որ Շինավարտայի ժամանումը երկիր համընկնում է իր կուսակցության՝ իշխանության վերադարձի հետ, հետևաբար, նա, գուցե, ստիպված չլինի կրել իր համար սահմանված ողջ պատիժը։
18:05
17:47
17:35
17:18
17:04
16:15
15:54
15:42
15:18
15:02
14:46
14:21
14:05
13:17
12:45
12:24
12:08
11:52
11:35
11:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03