Ադրբեջանի քաղաքացիները, որպես զբոսաշրջիկ, շարունակում են անարգել գալ Հայաստան։Նրանց մուտքը մեր երկիր սկսվել է գործող իշխանությունների օրոք։
Այսպիսով, ՀՀ վիճակագրական կոմիտեից Panorama.am-ը տեղեկանում է, որ Ադրբեջանից Հայաստան եկած զբոսաշրջիկների քանակն այս տարվա առաջին կիսամյակում ավելացել է 4 անգամ։ Եթե 2022 թվականի հունվար-հունիսին զբոսաշրջության նպատակով Հայաստան է այցելել Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող 3 զբոսաշրջիկ, ապա այս տարի նույն ժամանակահատվածում՝ 12 զբոսաշրջիկ։
Ընդհանուր առմամբ, 2022թ-ին Հայաստան է այցելել ադրբեջանցի 5 զբոսաշրջիկ։
Միաժամանակ նշենք, որ հավանաբար այդ զբոսաշրջիկները ապրիլին Ծանրամարտի եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար Հայաստան ժամանած ադրբեջանցիներն են, քանի որ Ադրբեջանի պատվիրակությունը կազմված էր հենց 12 անդամից։
Վիճակագրությունից նաև տեղեկանում ենք, որ զգալի ավելացել է Թուրքիայից Հայաստան այցելողների քանակը։ Եթե 2022 թվականի հունվար-հունիսին Հայաստան էր այցելել Թուրքիայի քաղաքացիություն ունեցող 3 341 զբոսաշրջիկ, ապա 2023 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 5 608 զբոսաշրջիկ, ինչը 67,9%-ով ավելի է։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը մեր հայրենակիցներին՝ Արցախի 120 հազար բնակչությանը մատնել է սովահարության։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է ավելի քան 8 ամիս։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02