Լիտվան Ուկրաինային կփոխանցի 41 միլիոն եվրո գումարի ռազմական օգնության նոր փաթեթ:
«Интерфакс» գործակալության փոխանցմամբ, այս մասին հաղորդել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ փաթեթը, մասնավորապես, ներառում է Carl Gustaf զինամթերք, հրացաններ, ծովային հսկողության ռադարների լրակազմ, 5,56 մմ տրամաչափի զինամթերք, գեներատորներ, ԱԹՍ-ների դեմ օգտագործվող միջոցներ։
Ուկրաինային նաև կփոխանցվեն արձակման NASAMS հրթիռային կայանքներ։
«Լիտվայի ներդրումն Ուկրաինայի ազատության համար պայքարում արդեն կազմել է միլիոնավոր զինամթերք և հազարավոր միավոր զենք: Լիտվան շարունակում է անսասան աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, որն այսօր նշում է իր անկախության 32-րդ տարեդարձը, և պատերազմի սկզբից Ուկրաինային ցուցաբերված ընդհանուր ռազմական օգնությունն արդեն գերազանցել է կես միլիարդ եվրոն», - ասել է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ այս տարվա առաջին յոթ ամիսներին Լիտվան Ուկրաինային մատակարարել է Մի-8 ուղղաթիռներ, L-70 զենիթային կայանքներ՝ զինամթերքով, M113 զրահափոխադրիչներ, միլիոնավոր փամփուշտներ, զինամթերք նռնականետերի համար։
«Լիտվան նաև տրամադրում է փորձագիտական խորհրդատվություններ, միջոցներ ներդնում Ուկրաինայի աջակցության միջազգային հիմնադրամներում, նպաստում ուկրաինացի զինվորների վերապատրաստմանը, դասընթացներ է անցկացնում նրանց համար, իսկ լիտվացի զինվորական հրահանգիչները մասնակցում են Interflex գործողությանը, որի ընթացքում ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների հետ միասին նրանք ուկրաինացի զինվորներին ուսուցանում են մարտ վարելու նրբությունները», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Նաև նշվում է, որ երկրի բուժավերականգնողական հաստատություններ են ընդունվել ուկրաինացի շուրջ 200 վիրավոր զինծառայողներ
13:42
13:09
12:49
12:34
10:48
10:27
10:03
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55