Երևանում 19-ամյա երիտասարդին սպանած պատանին ներկայացել է ոստիկանություն։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից ու մանրամսնում, որ օգոստոսի 24-ին, ժամը 1.20-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ստացվել է հաղորդում, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է բերվել 2004 թ. ծնված Նարեկ Գուրյանը, որը, գիտակցության չգալով, մահացել է:
Մեկնել են բաժնի օպերատիվ խումբը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և քննչական բաժնի ղեկավարներ, քննիչ ու փորձագետ: Նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհետաձգելի գործողություններ, նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ երիտասարդը մահացու վնասվածքը ստացել է նույն օրը, կեսգիշերից րոպեներ անց, Հ. Հովհաննիսյան փողոցին հարակից զբոսայգում, սակայն սուր կտրող-ծակող առարկայով հարվածողի անձն արագ պարզել չհաջողվեց:
Օգնության եկան նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ընդլայնվեց օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շրջանակն, ու պարզվեց, որ զբոսայգում վիճաբանություն է առաջացել Նարեկ Գուրյանի և 2006 թ. ծնված մի պատանու միջև, որի ընթացքում էլ իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով պատանին հարվածել է:
Հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 25-ին, ժամը 15.30-ին, կասկածյալ պատանին ինքնակամ եկել է ոստիկանության Շենգավիթի բաժին և ներկայացվել քննչական բաժին:
Ոստիկանության փոխանցմամբ, ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02