Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 26-ին Տավուշի մարզ այցի շրջանակում չնախատեսված կանգառներ է ունեցել մի քանի բնակավայրերում, որտեղ ծանոթացել է ճանապարհաշինական ծրագրերի ընթացքի
Ինչպես տեղեկանում ենք Կառավարությունից, վարչապետը նախ եղել է Դիտավանում, որտեղ ընթացքի մեջ են 3,1 կմ երկարությամբ ճանապարհի շինաշխատանքները: Ծրագրի իրականացման նպատակով պետական բյուջեից հատկացվել է 461 մլն դրամ: Պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքներն ավարտին կհասցվեն առաջիկայում:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել Իջևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհի 6,9 կմ հատվածի շինաշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն մինչ տարեվերջ: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 938 մլն դրամ:
Ակնաղբյուրում արդեն իսկ ավարտին են հասցվել 2,9 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները: Ծրագիրը գնահատվում է 225 մլն դրամ
Մարզկենտրոն Իջևանում վարչապետ Փաշինյանը ծանոթացել է ներքաղաքային 500 մետր ավտոճանապարհի ավարտված աշխատանքներին: Դրանք իրականացվել են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում, ներդրվել է 80 մլն դրամ: Վարչապետը եղել է նաև Իջևանում ԿԳՄՍ-ի հետ համագործակցությամբ բացված «ԼՈՖԹ» կենտրոնում՝ ծանոթացել ստեղծված պայմաններին և վերջինիս գործունեությանը:
Հովք բնակավայրում 1,2 կմ ճանապարհահատվածում իրականացվում են տուֆապատման աշխատանքներ: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքները կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Ծրագրի համար հատկացվել է 60 մլն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է Կառավարությունը:
Գոշ բնակավայրում ևս 1400 մետր ճանապարհին իրականացվել են տուֆապատման աշխատանքներ, որոնց համար հատկացվել է 73 մլն դրամ: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում միջոցների 60 տոկոսը տրամադրել է Կառավարությունը:
Փաշինյանը կարևորել է ճանապարհաշինական ծրագրերի շարունակական և հետևողական իրականացումը և ընդգծել որակի խիստ պահպանման անհրաժեշտությունը:
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02