Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը և ապահովել մարդասիրական օգնության արագ և անարգել առաքումը Լեռնային Ղարաբաղ: Նրա կոչը ներկայացված է Հայաստանը Եվրոպայի խորհրդում ֆեյսբուքյան էջում։
Վերահաստատելով ազատ տեղաշարժը վերականգնելու վերաբերյալ նախկինում արված կոչը՝ հանձնակատար Դունյա Միյատովիչը նշում է, որ շարունակում է լրջորեն մտահոգված մնալ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակով և ԼՂ բնակչության մարդու իրավունքներով՝ 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի արգելափակումից ի վեր։
Մարդու իրավունքների հանձնակատարը նշում է, որ չնայած իր և բազմաթիվ այլ միջազգային իրավասու մարմինների կողմից արված կոչերին, տարածաշրջանում հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակն էլ ավելի է վատթարացել՝ հատկապես ազդելով առավել խոցելի մարդկանց վրա՝ մարդկանց տեղաշարժի և սննդի հասանելիության և շտապ բժշկական օգնության երկարատև խափանումների պատճառով:
Միյատովիչը նշում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որն այս պահին Լաչինի միջանցքում գործող միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունն է, նշել է, որ բնակչությունը բախվում է կենսական անհրաժեշտ դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության պարագաների պակասի հետ:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ համապատասխան դերակատարները պետք է անհապաղ լուծում գտնեն, որպեսզի խուսափեն տեղի բնակչության առջև ծառացած խիստ վտանգավոր իրավիճակի հետագա վատթարացումից, և անվտանգ և ազատ անցում երաշխավորեն նրանց, ովքեր մարդասիրական օգնություն են տրամադրում և ապահովում մարդու իրավունքների պաշտպանությունը:
20:11
19:45
19:29
18:46
18:24
18:09
15:34
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
12:44
12:17
11:37
11:35
11:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03