Իմ բոլոր 23 անշարժ գույքերը ես ձեռք եմ բերել մինչեւ 2018-ին քաղաքապետի պաշտոնը ստանձնելը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, Երեւանի Աջափնյակի վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ։ Հայկ Մարությանը, ով այս անգամ ընտրություններին մասնակցում է «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով եւ ն րա քաղաքապետի թեկնածուն է:
Նա նշեց, որ իսկապես, այս ընթացքում այստեղի իր անշարժ գույքը տվել եմ վարձով, որ կարողանա իր ամսական ծախսերը հոգալ: «Իսկ եվրոպական անշարժ գույքը գրեթե եկամուտ չի բերում, եւ եթե այն վարկով է, վարկը հազիվ փակում է այդ գույքը»,-ասաց Մարությանը:
Նա ընդգծեց, որ քաղաքապետ։ եղած ժամանակ ոչ մի անգամ պարգեւավճար չի ստացել եւ դա իր սկզբունքային որոշումն է եղել. «Իմ սկզբունքներից դուրս է պարգեւավճար ստանալը եւ ասեմ՝ ինչու. Տեխնոկրատին, որը մասնագետ է, պարգեւավճար տալ կարելի է, բայց մարդիկ, որոնք հեղափոխություն են արել, եկել են իշխանության, իմ կարծիքով, իրավունք չունեն վերցնել պարգեւավճար: Չեն կարող մյուս օրվանից ավելի լավ ապրել, քան ժողովուրդը:
Ես հիմա էլ իմ աշխատանքով շատ ավելի մեծ գումարներ եմ աշխատում, քան երբ քաղաքապետ էի»:
Ինչ վերաբերում է նրան, որ իր նշանակած պաշտոնյաներից «Երեւանտրանս» ընկերության տնօրենը մեղադրվում է կոռուպցիոն գործարքի մեջ, հիմա էլ ԱՄՆ-ում է, Մարությանն արձագանքեց. «Թե կառավարությունում, թե քաղաքապետարանում, թե մարզպետարաններում, ամեն տեղ, ցավոք սրտի, կան կոռուպցիոն դրսեւորումներ, կա թեժ պայքար դրա դեմ, որը ողջունելի է: Այդ պայքարում առաջատարը միշտ եղել է քաղաքապետարանը: Պետք է շարունակել այդ պայքարը, շատ ու շատ գործեր բացահայտվել են հենց մեր վերահսկողության վարչության կողմից: Ձեր նշած դեպքում էլ կոնկրետ ես եմ հանձնարարականը տվել»:
20:11
19:45
19:29
18:46
18:24
18:09
15:34
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
12:44
12:17
11:37
11:35
11:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03