Կալուգայի մարզի բնակիչը, որը մեղադրվում է ահաբեկչության նախապատրաստման մեջ, ձերբակալվել է երկրից դուրս գալու փորձի ժամանակ: Նա ծրագրում էր կռվել Ուկրաինայի զինված ուժերում։
Ձերբակալվածը խոստովանել է, որ Ուկրաինայի ներկայացուցչի հանձնարարությամբ պայթուցիկ սարքերի բաղադրիչներ է տեղակայել Կալուգայի մարզում գտնվող թաքստոցներում, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել էր Կալուգայում «Ազովի» կողմնակցի ձերբակալության մասին, որն ահաբեկչություն էր նախապատրաստում «կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտում», և ծրագրում էր այնուհետև մեկնել Ուկրաինա:
Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալվածը ցանկանում էր Ուկրաինա մեկնել «Ազովի» կազմում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Նրա պատրաստած թաքստոցում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչներ և բաղկացուցիչ մասեր: Քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության, ահաբեկչության նախապատրաստման, ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու և ահաբեկչության նպատակով ուսուցում անցնելու առթիվ:
«Ես առաջադրանք եմ ստացել բաղադրիչներ հավաքել Ռուսաստանի Դաշնության տարածքում օգտագործման համար պայթուցիկ սարք ստեղծելու նպատակով և այդ բաղադրիչները տեղակայել Կալուգայի շրջանի տարածքում գտնվող թաքստոցներում»,-ԱԴԾ-ի հրապարակած տեսանյութում ասում է ձերբակալվածը։
Նա խոստովանել է, որ հատուկ ռազմական գործողության մեկնարկից որոշ ժամանակ անց սկսել է օգնել «Ուկրաինայի տարածքում գտնվող մի կազմակերպության» և ֆինանսական միջոցներ է փոխանցել նրան: Ձերբակալվածը իր տվյալներն է թողել, ինչից հետո նրա հետ կապ է հաստատել Տարաս անունով մի մարդ։
Իրեն հանձնարարված առաջադրանքը կատարելուց հետո նա տոմսեր է ձեռք բերել ՌԴ-ից հեռանալու համար։ Երկրից դուրս գալիս նրան ձերբակալել են ԱԴԾ աշխատակիցները։
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02