ARM | RUS |

Արաքսիա Սվաջյանը նախադպրոցական հաստատությունների տնօրեններին ներկայացրել է ոլորտի փոփոխությունները

29.08.23 | 19:12

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում, հանդիպել է Երևանի նախադպրոցական կրթական հաստատությունների տնօրենների հետ, ներկայացրել ոլորտում իրականացվող փոփոխությունները: Ներկայացնելով ոլորտի բարեփոխումները, որոնք իրականացվում են «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխություններով պայմանավորված, Արաքսիա Սվաջյանը նշել է տնօրենի պարտադիր հավաստագրման պահանջը. «Նախկին օրենքում կար վերապատրաստումների պարտադիր պահանջ, որից հետո միայն անձը կարող էր մասնակցել հավաստագրման քննությունների: Այդ պահանջը նոր օրենքի կարգավորմամբ հանվել է. անձը ինքը կարող է որոշել, թե ինչ ձևաչափով է մասնակցելու հավաստագրման քննությանը»: Այս համատեքստում փոխնախարարն անդրադարձել է նաև աշխատանքային անժամկետ պայմանագրով աշխատող տնօրենների խնդրին՝ նշելով, որ հանրապետության նախադպրոցական հաստատությունների 60 տոկոսում տնօրենների հետ կնքված են նման պայմանագրեր: Մինչև 2024 թ. հունիսի մեկը նրանք պետք է անցնեն պարտադիր հավաստագրում, այլապես իրենց գործունեությունը շարունակել չեն կարող: Առաջիկայում նախատեսվում է տնօրենի պաշտոնի հավակնորդի հավաստագրման հերթական փուլը: Քննարկման հաջորդ հարցը վերաբերում էր զարգացման կենտրոնների լիցենզավորման պահանջին: Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ ժամկետ է սահմանվել զարգացման կենտրոնները մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը պետք է գործունեության լիցենզիա ստանան, այլապես նրանց գործունությունը կդիտվի անօրինական և կդադարեցվի: «Նախորդ տարվանից Երևանի նախադպրոցական հաստատություններում ներդրվել է համընդհանուր ներառական կրթությունը, որի շրջանակում իրականացվել են վերապատրաստումներ: Նոր կարգավորմամբ հանվել է երեխայի կարիքի գնահատման արդյունքում վկայագրման պահանջը: Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի /ՏՄԱԿ/ տված եզրակացության հիման վրա մանկապարտեզը և ՏՄԱԿ-ը կազմակերպում են երեխայի կարիքների գնահատման գործընթացը: Պետության կողմից փոխհատուցվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի ունեցող /ԿԱՊԿՈՒ/ երեխաների համար տրվող վարձավճարը: Տրվող ֆինանսական միջոցները պետք է ուղղվեն միայն տվյալ երեխաների համար համապատասխան միջավայրի ստեղծմանը»,- օրենքի հաջորդ կարգավորման մասին ներկայացնելիս ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը: Ըստ նրա՝ այս տարվա սեպտեմբերից պետության աջակցությամբ նախադպրոցական կրթություն կարող են ստանալ նաև զոհված զինծառայողների ընտանիքների երեխաները: Հաջորդ տարի նախատեսվում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթության կազմակերպումը ևս ընդգրկել պետության հոգածության ներքո: «Կրթության զարգացման մինչև 2030 թ. ռազմավարական ծրագրում ունենք թիրախ, որ նախադպրոցական տարիքի, մասնավորապես՝ 5-6 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոսը կստանա նախադպրոցական կրթություն: Այսօր դեռևս հեռու ենք այդ ցուցանիշներից, բայց բոլոր ծրագրերը միտված են այդ արդյունքն ունենալուն»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: Ներառական կրթության բաղադրիչի շրջանակում փոխնախարարը նշել է, որ ընդլայնվել է ԿԱՊԿՈՒ երեխաների շրջանակը: Եթե նախկինում միայն զարգացման խնդիր ունեցող երեխաների համար էր լրացուցիչ պայման ապահովվում, ապա այժմ ընդգրկվել են նաև բացառիկ ընդունակություններ ունեցող՝ օժտված երեխաները, որոնք ևս իրենց տաղանդների զարգացման համար պետք է ունենան հնարավորություն՝ գնահատվելու և համապատասխան աջակցություն ստանալու: Հաջորդ թեման նախադպրոցական կրթության համակարգում պետական նոր չափորոշչի ներդրումն էր: 60 նախադպրոցական հաստատություններում արդեն ներդրվել և փորձարկվել է չափորոշիչը: Այս տարի փորձարկման գործընթացում կընդգրկվեն ևս 130 մանկապարտեզներ, որոնք արդեն ընտրված են: «Ներդրվելու է մենթոր ուսումնական հաստատությունների համակարգը, որով ստեղծում ենք փոքր վերապատրաստման կենտրոններ: Նրանց վերապատրաստում են Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի /ԿԶՆԱԿ/ մասնագետները, իսկ դրանց կցվում են արդեն իրենց տարածքի այլ դպրոցներ և մանկապարտեզներ, որոնք ևս դառնում են վերապատրաստողներ»,- իրազեկել է փոխնախարարը: Մանկավարժների մասնագիտական զարգացման վերաբերյալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ սահմանվել է պարտադիր վերապատրաստում յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ: Հաջորդ փոփոխությունը տարակարգի շնորհման գործընթացն է, որը թեև նոր է մեկնարկել, բայց արդեն իսկ կան մանկավարժներ, որոնք ստացել են տարակարգ և լրավճար կստանան: Ըստ փոխնախարարի՝ լրավճարը տրվում է պետության կողմից, ոչ թե համայնքային բյուջեի հաշվին: «Ի տարբերություն դպրոցական համակարգի՝ նախադպրոցական կրթության համակարգում տարակարգի շնորհման մեխանիզմն ավելի ճկուն ու մեղմ է: Դա միտված է ակտիվացնելու նախադպրոցական կրթության ոլորտը և խրախուսելու ոլորտի մանկավարժներին»,- ասել է Ա. Սվաջյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպումն ամփոփել է՝ ներկայացնելով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից գործարկվող նոր հարթակը և «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը: ԿՏԱԿ-ի համակարգում հավաքագրվելու է նախադպրոցական կրթություն ստացող երեխաների մասին ողջ տեղեկատվությունը, ինչը գործիք է պետական քաղաքականության համակարգային իրականացման և վիճակագրության վարման համար, իսկ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շնորհիվ ոչ միայն կկառուցվեն նոր հաստատություններ, այլև դրանք կհամալրվեն անհրաժեշտ գույքով: Ըստ փոխնախարարի՝ նոր մանկապարտեզները կլուծեն նաև հերթերի խնդիրը, որոնք առաջանում են երեխաների՝ մանկապարտեզ ընդգրկվելու շրջանում: Խորհրդակցության ընթացքում տնօրենները բարձրացրել են մի շարք հարցեր, որոնց տրվել են պարզաբանումներ:


Այս նախագծով որևէ նոր խմբի տարկետում չենք տալիս. Ժաննա Անդրեասյան

Այս նախագծով որևէ նոր խմբի տարկետում չենք տալիս. Ժաննա...

14:36

Այսօր Հրանտ Դինքի մահվան 19–րդ տարելիցն է

Այսօր Հրանտ Դինքի մահվան 19–րդ տարելիցն է

14:16

Վալերիյ Օսիպյանին ու կնոջն այսօր հրավիրել են դատախազություն

Վալերիյ Օսիպյանին ու կնոջն այսօր հրավիրել են...

13:54

Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս

Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս

13:34

24-ժամյա գրաֆիկով շարունակվում են ձնամաքրման աշխատանքները

24-ժամյա գրաֆիկով շարունակվում են ձնամաքրման...

13:18

«Եկեղեցի-հոգևորական» բնույթի հարցերը դուրս են պետական վերահսկողությունից և քաղաքացիական (պետական) դատարանի ենթակայությունից. Արթուր Ղամբարյան

«Եկեղեցի-հոգևորական» բնույթի հարցերը դուրս են պետական վերահսկողությունից և քաղաքացիական (պետական)...

13:06

Հունվարի 27-ը նախատեսվում է դարձնել ոչ աշխատանքային. Ռուբեն Ռուբինյանը` նոր փոփոխության մասին

Հունվարի 27-ը նախատեսվում է դարձնել ոչ աշխատանքային. Ռուբեն Ռուբինյանը` նոր փոփոխության...

12:49

Ռուսաստան պաշտոնական այց եմ նախապատրաստում. Ալեն Սիմոնյան

Ռուսաստան պաշտոնական այց եմ նախապատրաստում. Ալեն...

12:41

Պահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե»

Պահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար....

12:36

Նախագծում նշված ոլորտների ցանկում պարտադիր պետք է ընդգրկվի պետական կառավարման ոլորտը. Լիլիթ Գալստյան

Նախագծում նշված ոլորտների ցանկում պարտադիր պետք է ընդգրկվի պետական կառավարման ոլորտը. Լիլիթ...

12:19

Նարեկ Սամսոնյանի առողջությունը վտանգված է. ՄԻՊ լռույթունը հավասար է հանցակցության. Մաթևոսյան

Նարեկ Սամսոնյանի առողջությունը վտանգված է. ՄԻՊ լռույթունը հավասար է հանցակցության....

12:07

Ուղիղ. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը

Ուղիղ. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը

11:55

Առաջիկա ընտրություններում Քաղաքացիական պայմանագրի պարտությունը կապահովի սահմանադրական կարգի վերականգնումը

Առաջիկա ընտրություններում Քաղաքացիական պայմանագրի պարտությունը կապահովի սահմանադրական կարգի...

11:43

Արգելափակումից դուրս է բերվել 128 մեքենա, օգնություն է ցուցաբերվել 254 քաղաքացու

Արգելափակումից դուրս է բերվել 128 մեքենա, օգնություն է ցուցաբերվել 254...

11:38

Ուկրաինան աշխատում է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ուղղությամբ

Ուկրաինան աշխատում է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու...

11:19

Ուղիղ. Երևանում մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի հեռացող կազմի վերջին նստաշրջանը

Ուղիղ. Երևանում մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի հեռացող կազմի վերջին...

10:55

Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու...

10:39

Երկրի բնականոն կյանքը կառուցվում է մեկ կոնկրետ անձի ներքին վախերի և քմահաճույքների հիման վրա

Երկրի բնականոն կյանքը կառուցվում է մեկ կոնկրետ անձի ներքին վախերի և քմահաճույքների հիման...

10:25

Վթար՝ Գոշ գյուղի սկզբնամասում․ կա տուժած

Վթար՝ Գոշ գյուղի սկզբնամասում․ կա տուժած

09:45

Բուք, մառախուղ, ձյուն, սառույց․ իրավիճակը՝ ճանապարհներին

Բուք, մառախուղ, ձյուն, սառույց․ իրավիճակը՝...

09:22

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55