Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում շուրջ չորս ժամ տևած հորդառատ անձրևից ու հեղեղումներից հետո ամբողջ գիշեր մաքրման ու ջրահեռացման աշխատանքներ են իրականացվել։ Հորդառատ անձրևի հետևանքներին տեղում անձամբ ծանոթացել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն՝ վկայակոչելով «Թբիլսերվիս գրուպ» ընկերության ղեկավար Դավիթ Պաչուլիային։
«Ցանցը մաքրվել է: Պարզապես թափոնները, տերևները, պոլիէթիլենային տոպրակները խճճվել էին և ծածկել ջրահեռացման համակարգերը, ինչն էլ, համապատասխանաբար, առաջացրել է ջրի կուտակում»,- նշել է Պաչուլիան:
Թբիլիսիի քաղաքապետի խոսքով՝ Վրաստանի մայրաքաղաքում վաղուց նման հորդառատ տեղումներ չեն եղել։ Ինչպես նշել է Կալաձեն, տեղատարափ անձրևն ու ուժեղ քամին խնդիրներ է ստեղծել Գլդանի, Դիդուբե թաղամասերում և Էրիստավի փողոցին հարող տարածքում, որտեղ ճանապարհի մի հատվածը հեղեղվել է՝ անհնարին դարձնելով տեղաշարժը։
«Խնդիրներ կային որոշ փողոցներում և պողոտաներում․ ծառեր էին տապալվել, սակայն այժմ այդ տարածքները մաքրվել են»,- հայտնել է Կալաձեն։
Թամար թագուհու կամրջի թեքահարթակի մոտ ջրհեղեղի հետևանքով երթևեկությունը սահմանափակվել էր, սակայն այժմ խնդիրը լուծվել է։ Բացի այդ, գրեթե անմիջապես աշխատանքներ են սկսվել Մաչավարիանիի ճանապարհի նոր հատվածում, որտեղ տեղատարափ անձրևի պատճառով քարաթափում էր գրանցվել:
Հիշեցնենք, որ նախօրեին հորդառատ անձրևը հեղեղել էր Թբիլիսիի փողոցները, տներն ու ստորգետնյա անցումները։ Ուժեղ քամու ու տեղատարափ անձրևների հետևանքով տապալվել էին ծառեր, խոչընդոտվել էր երթևեկությունը, քաղաքի որոշ հատվածներում վնասվել էին էլեկտրահաղորդման գծերը։ Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հատուկ հայտարարություն է տարածել՝ բնակիչներին խորհուրդ տալով մնալ տանը։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02