Այս պահին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն գտնվում է Սյունիքում՝ ուղեկցելու ֆրանսիական հումանիտար օգնության բեռնատարները դեպի Արցախ: Տեսակապով կապ է հաստատվել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Իր խոսքում Փարիզի քաղքապետը շնորհակալություն հայտնեց Արայիկ Հարությունյանին:
«Շնորհակալություն եմ ուզում հայտնել Ձեզ, պարո՛ն նախագահ և մեր պատվիրակության բոլոր անդամներին: Մենք եկել ենք այստեղ՝ վկայելու և արտահայտելու մեր աջակցությունն ու բարեկամությունը: Այստեղ ներկայացված է Ֆրանսիայի 6 շրջան: Պատվիրակությունը ներառում է ամենատարբեր կուսակցությունների, ամենատարբեր հայացքների մարդկանց, բայց բոլորիս միավորում է Հայաստանն ու Արցախը: Ի դեպ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Արցախի ու ՀՀ իշխանություններին, Սյունիքի մարզպետին, Գորիսի քաղաքապետին՝ մեզ այստեղ դիմավորելու համար և, վերջապես, Արա Թորանյանին (ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ)», - հայտարարեց քաղաքապետը: Իդալգոն նշեց, որ այսօր այստեղ են, քանի որ Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը դիմել է իրենց, և նշեց, որ ժամանակն է միավորվել և գործել, որպեսզի Արցախին մարդասիրական օգնություն տրամադրվի. «Շնորհիվ անմիջական արձագանքման և համախմբման՝ մենք կարողացանք 10 բեռնատար ուղարկել, որոնք պարունակում են պարենային սնունդ, գեներատորներ, արևային պանելներ, այսինքն՝ այն ամենը, որը հնարավարություն կտա դիմադրել: Այս մարդասիրական օգնությունը նախատեսված է Արցախի 6 քաղաքների համար, որոնք 2022 թվականի դեկտեմբերից արդեն շրջափակման մեջ են: Կանայք, երեխաներ, նորածիններ, նաև տղամարդիկ, որոնք այլևս չեն կարողանում արժանապատվորեն ապրել իրենց հողի վրա․․․ Մեր ուղերձը հստակ է և պարզ՝ հարգել միջազգային իրավունքը: Արցախի բնակչությունը շրջափակման մեջ է գտնվում անխակ իրենց կամքից և այդ շրջափակումն իրականացվում է՝ խախտելով միջազգային իրավունքը, 2020 թվականի հրադադարի հայտարարությունը: Եվ քանի որ պետք է խոսել շատ հստակ ու համապատասխան բառեր օգտագործելով, բառերը շատ պարզ են՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, նման է ցեղասպանության»։
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03