«Փաստ» օրաթերթը գրում է. «Ուղիղ չորս ամիս է` քաղաքացիները և լրատվամիջոցները ահազանգում են Բաղրամյան պողոտայում գտնվող «Շառլոտ Կաբարե» գիշերային ակումբի գործունեության վերաբերյալ, որը կոպորեն խախտում է Երևանի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 188-Ն որոշումը, որով սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները Երևան համայնքի վարչական տարածքում կարող են գտնվել բնակելի շենք-շինություններից, կրթական հաստատություններից, օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններից նվազագույնը 100 մետր հեռավորության վրա:
Սակայն, ի մասնավորի, խնդրի լուծմանը լիազորված քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և նրա ղեկավար Գարեգին Խաչատրյանը, բազմիցս արծարծված այս հարցին ամիսներ շարունակ քաջատեղյակ լինելով, անհաղորդ են մնում և դրսևորում առնվազն տարօրինակ անտաբերություն: Ինչի՞ մասին է վկայում այս ամենը, իրավիճակին լիարժեքորեն չտիրապետելո՞ւ, թե՞ որոշակի անձնական հետաքրքրվածության, ուրիշ ինչպիսի՞ շարժառիթ կարող է լինել անընդհատ քննարկվող այս թեմայի նկատմամբ նմանատիպ անտարբերությունը:
Օրինակ՝ վերջին շրջանում թափ առած՝ օրենքի խախտումներով աշխատող բենզալցակայանների փակման ֆոնին նման գիշերային ակումբների գործունեությունը հովանավորությա՞ն, թե՞ պաշտոնեական անփութության արդյունք է, և ինչու՞ չի տրվում որևէ պարզաբանում։ Հետաքրքիր է, թե, օրինակ՝ վերոնշյալ տեսչական մարմնի պետ Գարեգին Խաչատրյանը, որն, ինչպես կառավարության կուլիսներում են խոսում, համարվում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի «պրոտեժեն», ինչպես՞ է հաջողացնում իր անմիջական ղեկավարին բացատրել նման ապօրինի կառույցների առկայությունը:
Ակնհայտ է, որ այս կառավարությունում ավելի հաճախակի է ի հայտ գալիս տարատեսակ գերատեսչությունների, այդ թվում՝ ՊՈԱԿ-ի ղեկավարների կողմից ոչ միայն խնդիրների, այլև օրենքի տառի վրա թքած ունենալը, որն աստիճանաբար գլոբալ բնույթ է կրում: Իսկ թե առանձին օբյեկտների արտոնյալ կարգավիճակ ունենալն ինչով է պայմանավորված, հուսանք՝ կպարզեն իրավապահները»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01