Այսօր ժամը 17:00-ին ՊՆ-ում նախատեսվում է նախարար Սուրեն Պապիկյանի և Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորածների ծնողների հանդիպումը։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց անհետ կորած զինվորի ծնող Կարինե Մանավազյանը։
Նա հայտնեց, որ երեկ ուշ երեկոյան են հեռացել ՊՆ-ի մոտից, քանի որ իրենց մի գնդապետ փոխանցել է, որ վաղն իրենց կընդունի նախարարը:
«Մենք պահանջում ենք, որ մեր երեխաներին վերադարձնեն, այլ պահանջ չունենք, բացի մեր երեխեքից։ Մեծ հույսեր չունենք, որ հանդիպումը կկայանա»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները երեկ ակցիա են անցկացրել Պն շենքի դիմաց՝ պահանջելով Սուրեն Պապիկյանի հետ հանդիպում, բայց նախարարն այդպես էլ ծնողներին չէր ընդունել։
Նախարարի փոխարեն ծնողներին ընդունել էր փոխնախարար Արման Սարգսյանը, բայց նրա և ծնողների հանդիպումը հարթ չի անցել, լարված մթնոլորտում տեղի է ունեցել խոսակցություն, բանն անգամ հասել է քաշքշուկի։
«Երբ ասեցինք, որ մեր երեխաներին ենք պահանջում, փոխնախարարը պատասխանեց՝ մենք ձեր երեխաների տեղը չգիտենք, չենք կարող ասել՝ ուր են, ինչ վիճակում են։ Շատ սառը տոնով մեզ պատասխանեց։ Փոխնախարարի պատասխանը հայրերին հունից հանեց։ Քաշքշուկ տեղի ունեցավ, մթնոլորտն այնքան թեժ էր, որ ուզում էր ոստիկանությունը խառնվել, սակայն, փոխնախարարը թույլ չտվեց»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։
Նշենք նաև, որ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հերքել էր ծնողների հայտնած տեղեկատվությունը:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02