ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, որ տարիներ շարունակ եղել է Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի խորհրդականը, արձագանքելով Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին հայտարարությանը, գրում է.
«Արայիկ Հարությունյանի հրաժարականի թեման առաջնային է քննարկել այն տեսանկյունից, թե ինչ ենք ունենալու հետո և ինչ ապագա է ուրվագծվելու ստեղծված անչափ ծանր ու անորոշ ժամանակահատվածում:
Արայիկ Հարությունյան անձին ու նախագահին բազմաթիվ առիթներով եմ անդրադարձել, բայց հիմա կանգ չեմ առնի, դրա առիթը դեռ կլինի, սակայն քաոսի շեմին կանգնած Արցախին ուժ, կամք ու նոր շունչ է պետք, որը պետք է ամեն գնով ապահովել:
Ի դեպ, հայաստան այն ուժերը, գործիչները, ովքեր ասում են, որ Հարությունյանին պարտադրել են հեռանալ, իսկ դրանով պետականություն է փլուզվում, ապա հիշեցնեմ, որ Հարությունյանը ամիսներ առաջ սահմանադրական փոփոխությունների պրոցես էր նախաձեռնել, որը հնարավորություն է տալիս ԱԺ-ին այսպիսի իրավիճակում նախագահ ընտրել:
Ինչ վերաբերվում է հրաժարական «պարտադրելուն», ապա եթե նման պահանջ ՀՀ իշխանությունից չի եղել, ապա Արցախում հիմնական դերակատարների կողմից պարտադրանք չի եղել, ավելին` նրան հորդորել են այդպիսի քայլի գնալ հարաբերական կայուն ժամանակահատվածում, սակայն Հարությունյանը պնդել է, որ պետք է գնա:
Այս պահին բարձր կամ բարձրագույն պաշտոն զբաղեցնելն Արցախում ծանր փորձություն է լինելու, որի տակ ամեն մարդ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չի մտնի, սակայն ով է այդ պատասխանատվությունը ստանձնի, պետք է նրա շուրջ հանրային համախմբում և կոնսեսուս ապահովել:
Իհարկե շատ բան կախված է նրանից, թե ով կլինի առաջնորդողը և արդյո՞ք դա ազգային համերաշխություն ստեղծելու հնարավորություն կստեղծի»։
15:34
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
12:44
12:17
11:37
11:35
11:06
10:56
10:35
10:09
09:56
09:42
09:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03