«Այսօր վտանգի առջև ոչ միայն Արցախն է կանգնած, այլ Հայաստանը, այդ երկու մարմինն իրար հետ շաղկապված են, չի կարող մի մարմինն առանց մյուս մարմնի գոյություն ունենալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։
Ստեղծված իրավիճակում ելքերի մասին խոսելիս՝ նա ասաց. «Մինչև ուժ, համառություն ցույց չտաս, ոչ մի հարց էլ չի լուծվի։ Այն, ինչ որ հիմա արցախցիներն արեցին, աննախադեպ է. 120 հազար մարդ՝ ծծկեր երեխաներով, մեծահասակներով սոված են, իրենց հաց են առաջարկում, բայց իրենք ասում են՝ այդ ճանապարհով մենք չենք ուզում վերցնել։ Սա հերոսություն է, կարծում եմ՝ մեծ օրինակ է մեր ժողովրդի համար։ Միայն համառությամբ և ուժով կարելի է իրավիճակը փոխել»։
Վ. Մանուկյանի խոսքով, ներկա իշխանությունները պարզ ասում են՝ «մենք ճանաչում ենք Արցախը Ադրբեջանի կազմի մեջ»։
«Մինչև հիմա այդպիսի իշխանություն չի եղել, իրենց բոլոր դրական և բացասական կողմերով, և սրանից հետո էլ այդպիսի իշխանություն չի լինի։ Այսինքն, այս իշխանությունը միակն է, որ նման բան է ասում։
Ո՞վ է մինչև հիմա հայտարարել, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի մեջ։ Բացի Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, որևէ մեկը հայտարարե՞լ է Հայաստանում։ Ոչ»,- ասաց քաղաքական գործիչը։
Վազգեն Մանուկյանն ընդգծեց, որ Հայաստանում ինչ -որ պետք է լուծել, պետք է արագ լուծել, գնացքը սրընթաց գնում է դեպի անդունդ. «Այս իշխանություններն ամեն օր մի հիմարություն կասեն, ամեն օր մի հիմարություն կանեն՝ անընդհատ դժվարացնելով իրավիճակը։ Արցախցիների վրա ես վստահ եմ, որ մինչև վերջ իրենք կդիմանան։
Մեր պետությունը ոչ թե պետք է խեղճացած վազի, ինչ-որ ասեն, անի, այլ պետք է կարողանա ուժ ցուցադրել։ Քաղաքականության մեջ առանց ուժ ցուցադրելու, դու ոչ դաշնակից ես ունենում, ոչ էլ որևէ խնդիր կարող ես լուծել։ Իսկ ուժ կիրառելու ձևերը բազմաթիվ են։ Չմտածեք, միայն բռնում ես, սկսում գնդացիրով իրար վրա կրակել»։
Նշենք, որ Վազգեն Մանուկյանը ԿԸՀ մոտ էր «Հայաքվե» նախաձեռնության անդամների հետ։
Մանրամասն՝ տեսանյութում։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02