Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն «անհեթեթ» է անվանել։ Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին կառավարության նիստում Փաշինյանը կրկին հայտարարել է Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցեղասպանության և էթնիկ զտումների քաղաքականություն իրականացնելու մասին։ «Տարածաշրջանում էթնիկ զտումների քաղաքականություն վարելու» մեջ ադրբեջանական կողմին առաջադրված մեղադրանքը անհեթեթ է»,- վստահեցրել են Ադրբեջանի ԱԳՆ-ում: Մեկնաբանության մեջ նշվում է, որ օգոստոսի 31-ի կառավարության նիստում Հայաստանի վարչապետի հայտարարությունները, ով կրկին մեղադրել է Ադրբեջանին «ցեղասպանության մեջ», «Հայաստանի անպատասխանատու մանիպուլյատիվ գործունեության դրսեւորում է»։ «Ցանկանում ենք հիշեցնել Հայաստանի վարչապետին, որ փոխանակ հակադրվի հայության որոշ ներկայացուցիչների սադրիչ քայլերին, որոնք դեմ են Լաչինի ճանապարհով բեռնափոխադրումներն ակտիվացնելու, զուգահեռաբար անհրաժեշտության դեպքում Աղդամ-Խանքենդի ճանապարհի օգտագործման առաջարկին, մեղադրում է Ադրբեջանին, որ իբր «սովամահ է անում» հայ բնակիչներին, որ ներկայումս Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության կողմից Աղդամ-Խանքենդի ուղղությամբ ուղարկված բեռնատարները սպասում են, որ անցնեն Խանքենդի։ Եթե հայկական կողմին իսկապես անհրաժեշտ լիներ ապրանքների առաքումը, ապա չէր խանգարի այդ ապրանքների անցմանը՝ պահանջելով խաղաղապահ զորախմբին փակել այդ ճնապարհը։ Հայ բնակիչների մոտեցումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանի և հայության որոշ ներկայացուցիչների հայտարարությունները «մարդասիրական իրավիճակի» մասին ոչ այլ ինչ են, քան քաղաքական շահարկումներ»,- ասվում է մեկնաբանության մեջ։ Ադրբեջանը անցած տարվա դեկտեմբերից շրջափակել է Արցախը։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02