Փարիզում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյեդ Հոսեյն Սամիմիֆարին կանչել են Ֆրանսիայի ԱԳՆ՝ Թեհրանում ֆրանսիական հետազոտական ինստիտուտի (IFRI) շենքը կնքելու՝ Իսլամական Հանրապետության իշխանությունների որոշման պատճառով։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Ֆրանսիան դատապարտել է IFRI-ի դռների կնքումը, չնայած այն հանգամանքին, որ Ֆրանսիան լիովին ենթարկվել է ինստիտուտի փակման Իրանի միակողմանի որոշմանը 2023 թվականի հունվարին: Շենքի կնքումը նշանակում է, որ Ֆրանսիան կզրկվի ֆրանսիացի և իրանցի հետազոտողների մի քանի սերունդների ստեղծագործությունների արժեքավոր հավաքածուից»,- ասվում է հայտարարության մեջ: Այս քայլը, ըստ Ֆրանսիայի ԱԳՆ-ի, ցույց է տալիս «իրավիճակը սրելու՝ Իրանի իշխանությունների ցանկությունը»։ Այդ կապակցությամբ Փարիզը Թեհրանին կոչ է անում չեղարկել որոշումը եւ «անհապաղ հեռացնել կնիքները» ուսումնական հաստատության դռներից։ Իրանի իշխանությունները հունվարին որոշել են դադարեցնել IFRI-ի գործունեությունը Թեհրանում՝ ի պատասխան Charlie Hebdo ամսագրում Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի ծաղրանկարների հրապարակմանը։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ ընդգծել է, որ Ֆրանսիայի հետ մշակութային կապերի վերանայման ուղղությամբ սա միայն առաջին քայլն է։ Թեհրանը կարծում է, որ Փարիզը պատասխանատու է Ֆրանսիայի կառավարության իրավասության ներքո գտնվող իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ազատության և մարդու իրավունքների անհարգալից վերաբերմունքի, այլ երկրների կրոնական արժեքները վիրավորելու համար:
23:14
22:56
19:31
19:27
19:09
13:45
13:28
13:05
12:35
12:18
10:48
10:35
10:18
09:53
09:47
09:45
09:36
09:28
09:15
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34