Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նամակով դիմել է ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին՝ խնդրելով արգելափակել ԱՄՆ պետքարտուղարությունում նախագահական այն նշանակումները, որոնք կարիք ունեն Սենատի վավերացման։ Կոչն ուղղվել է ելնելով այն հանգամանքից, որ նախագահ Բայդենը վճռական քայլեր չի ձեռնարկում Արցախի 120․000 բնակչության նկատմամբ ադրբեջանական շրջափակումը վերացնելու ուղղությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։
Սույն նախաձեռնության համար համայնքային օժանդակություն ապահովելու նպատակով՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն սկսել է համագաղութային արշավ, որը հանձնախմբի հատուկ էլեկտրոնային հարթակների միջոցով թույլ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին հատուկ դիմումներ ուղարկել իրենց նահանգներից ընտրված սենատորներին։
Հայ դատի հանձնախումբը խնդրում է Սենատում արգելափակել ԱՄՆ դիվանագիտական նշանակումները, քանի դեռ ԱՄՆ վարչակազմը չի ձեռնարկել կոնկրետ գործողություններ, մասնավորապես՝
· Առաջնորդել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձև, որը կնախատեսի Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման դատապարտում, Ալիևի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցների կիրառում, Լաչինի միջանցքը բացելուն և Արցախ մատակարարումներ իրականացնելուն ուղղված մեխանիզմների ներդրում։
· Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան նոր կամ ընթացիկ ռազմական և անվտանգային նշանակության օժանդակության դադարեցում և «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի ամբողջական կիրարկում։
· Ամերիկյան հրատապ մարդասիրական օգնության տրամադրում Արցախում ադրբեջանական ագրեսիայից տուժած ժողովրդին, նաև օդային միջանցքի միջոցով։
· Արցախի ցեղասպան շրջափակման համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ամերիկյան օրենսդրությամբ սահմանված կարգով՝ պատժամիջոցներ կիրառում։
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02