Մեդիափորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է, Կարևոր. վաղվա հանրահավաքի մասին
Վաղը՝ շաբաթ օրը, ժամը 18:00-ին Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքն է ի աջակցություն Արցախի։ Սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության հռչակման օրն է։ Քանի որ այս օրերին հանրահավաքի շուրջ ահագին քննադատություն ու հարցեր հնչեցին, ներկայացնեմ իմ մոտեցումը... 0. Գնալու եմ հանրահավաքին։ Ընդ որում որևէ պատրանք չունեմ ու չեմ պատրաստվում որևէ մեկին խաբել, թե վաղվա հանրահավաքն առանձնահատուկ է լինելու, ինչ-որ լուրջ գործընթացի սկիզբն է դնելու և այլն, և այլն։ Կհարցնեք. «Բա է՛լ գնալու իմաստը ո՞րն է»։ 1. Մի քանի նպատակ ունեմ։ Նախ՝ ընկերներով 2 ասելիք ունենք, որը գրվելու է պաստառներին։ Առաջինը. «Արցախը ՀՀ ինքնիշխանության հենասյուներից մեկն է»։ Այս ուղերձը պատասխան է նիկոլաթուրքական քարոզչամեքենայի այն կեղծ թեզի, թե Արցախը, իբր, տալիս են, որ ՀՀ ինքնիշխանությունը փրկեն։ Երկրորդը. «Արցախը հանձնողը Երևանն էլ կհանձնի»։ Թեպետ մեր սոցիալական պղպջակներում սա բացատրելու կարիք չկա, բայց այդ նեղ շրջանակից դուրս շատերին է պետք սա բացատրել։ 2. Երկրորդ կարևոր պատճառը՝ փորձել հանդիպել ու կապերը թարմացնել այն մարդկանց հետ, որոնց ծանոթացել ենք վերջին ամիսներին։ Իրական, այլ ոչ թե վիրտուալ կապերի ստեղծումը և ամրապնդումը թերևս ամենակարևորն է, ինչ տալիս են այսպիսի միջոցառումները։ Հասկանում ես, թե մարդիկ ինչքանով են պարտաճանաչ, ինչքանով են պատրաստ աթոռից պոկվելու ու փողոց դուրս գալու։ 3. Խոսել համախոհների հետ, նոր մարդկանց ծանոթանալ. ինչքան էլ ՖԲ-ում ակտիվ շփվենք, ցանցից դուրս իրական շփման 20 րոպեում ավելի շատ ինֆորմացիա ես մարդու հետ փոխանակում, քան ՖԲ-ում 1 շաբաթում կամ 1 ամսում։ «Ո՞նց, ընդամենը այսքանը՞», — կասեն ոմանք։ Այո, այսքանը, բայց դա «ընդամենը» չէ։ Ակցիաներին մասնակցությունը, կենդանի շփումը, գաղափարների և ինֆորմացիայի փոխանակումն այն կարևորագույն հիմքն է, որի վրա կառուցվում է քաղաքացիական արդյունավետ դիմադրությունը։ Սոցցանցերը պատրանք են ստեղծում, թե այս փուլը կարելի է շրջանցել, բայց դա այդպես չէ։ Ցանկացած իրական փոփոխության հիմքում շատ ինտենսիվ շփումներ են և վստահության կառուցում։ Ինչպես տեսնում եք, առանց աշխարհացուց ակնկալիքների էլ ահագին օգուտ կարելի է քաղել վաղվա հանրահավաքից (բացի բուն նպատակներից, էլի)։ Հ.Գ. Եթե գալու եք վաղվա հանրահավաքին, կխնդրեմ մեկնաբանություններում ձեր նպատակների / պատճառների մասին գրեք։
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02