«Նույնիսկ այսօր, երբ Արցախում փոփոխություններ են տեղի ունենում կառավարման համակարգում, այն պետք է նայել դրական տեսանկյունից, որովհետև այնտեղ տեսնում ենք որոշակի խնդիրներ, հարաբերություններ, անհամաձայնություն քաղաքական էլիտայի գործողություններում»,-պատասխանելով լրագրողների հարցերին հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և հավելեց, որ նման փոփոխությունները դրական տեսանկյունից պետք է դիտարկել:
Նա հայտնեց, որ պետք է Արցախի խնդրով ռազմավարություն մշակվի: Կոչ անելով մասնակցել այսօր նախատեսված հանրահավաքին՝ Օհանյանն ասաց. «Հանրահավաքն այնքան հուժկու պետք է արվի, որ բեկումնալից լինի այս պարտությունների, անհաջողությունների շարանը կանգնեցնելու, համապատասխան ռազմավարություն մշակելու և Արցախի ինքնորոշման հարցն առաջ տանելու համար: ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նաև անդրադարձավ ադրբեջանական այն կեղծիքին թե Արցախում կա ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումներ: «Արցախի տարածքում ՀՀ ԶՈւ-եր չկան, Արցախի տարածքում կան հայկական զինված ուժեր, բայց դրանք արցախյան զինված ուժերն են՝ Արցախի Պաշտպանության բանակը, որը ստեղծվել է իր ինքնապաշտպանության իրավունքն իրականացնելու համար՝ դեռևս առաջին պատերազմի տարիներին, որովհետև ինքնորոշման իրավունքի իրացմանն ի պատասխան ադրբեջանցիները սանձազերծել են պատերազմական գործողություններ»,-ասաց նա:
Օհանյանը հայտնեց, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի իր պատմական տարածքում իր կայուն զարգացումն ապահովելու : «Այս իրականությունում, երբ Հայաստանի և Ադրբեջանի մեջ գոյություն ունի կեղծ խաղաղության օրակարգը և Ադրբեջանի հռետորաբանությունը, նրա սանձարձակ գործողությունները, ագրեսիայի բոլոր միտումները, ռազմական գործողությունները, որոնք ամեն անգամ մենք տեսնում ենք, խոսում են նրա մասին, որ նա խորամանկ քայլերի է դիմում՝ փորձելով անընդհատ ճնշել Արցախի և ՀՀ-ի վրա: Նրանց իրական նպատակը Արցախը հայաթափելն է, բայց հեռահար նպատակը Հայաստանի չգոյությունն է այս տարածաշրջանում»,-հայտարարեց Սեյրան Օհանյանը:
Աղբյուր` Panorama.am
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55