Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը Հանրապետության օրվա առթիվ ուղերձ է հղել․
«Հարգելի ՛ հայրենակիցներ Արցախի նորագույն պատմության մեջ սեպտեմբերի 2-ը` Արցախի Հանրապետության հռչակման օրն է: Անկախ մեր հայրենիքի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական բարդ իրադրությունից ու պաշարման հետևանքով ստեղծված ծանր իրավիճակից, այս օրը արցախահայության երազանքի օրն է, որն ամրագրվեց 1991 թվականին Ստեփանակերտում տեղի ունեցած մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում: Ուստի, արդեն 32 տարի է, ինչ մեր ժողովրդի դարավոր երազանքը իրականություն է: Արցախի Հանրապետությունը հռչակվեց մեր երկրի համար բարդ ու անհուսալի թվացող ժամանակաշրջանում: Հայրենիք ունենալու ցանկությունը մեծ էր, նրա անկախությունը պահելու գինը՝ թանկ: Այսօր էլ անվերջանալի թվացող այս դժվարին ժամանակահատվածը՝ խոսուն վկան է մեր անբեկանելի երազանքի: Փա՜ռք և խոնարհում Արցախի պաշտպանության մարտերում անմահացած հերոսների հիշատակին, փա՜ռք ու պատիվ հայրենիքի անվտանգությունը և մեր ժողովրդի իրավունքները պաշտպանող նվիրյալներին: 32 տարի առաջ մենք հավատում էինք անկախության գաղափարին, որի ճանապարհը լի էր բազմաթիվ խոչընդոտներով: Այսօր էլ, մեզ պատուհասած այս փորձությունը՝ զրկանքներն ու աղետալի իրավիճակը, մեզ այլ ելք չի թողել քան շարունակել պայքարը՝ հանուն Արցախի Հանրապետության, հանուն նրա անկախության և ինքնորոշման: Ուժ, տոկունություն և ամուր կամք մեր ժողովրդին»։
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02