«Այս մթնոլորտում է հնչում տերունական պատգամը՝ «Աշխարհում դուք նեղություն եք կրելու, բայց քաջալերվեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»: Այս անվերջանալի պատգամը հնչում է նաև այսօր, երբ կանգնած ենք մեր ողջ պատմության ներկայիս իրականության և գալիքի անորոշ ջրբաժանի առջև, երբ պաշարված է մեր հերոսական ժողովրդը, երբ գնտվում ենք նույն կասկածների, տագնապների վերջին հույսի, տառապանքների, վախի տրտմության ուրացումի, լքվածության, միայնակության և անզորության միջավայրում, բայց մյուս կողմից գիտակցում ենք, որ կոչված ենք պայքարի պատասխանատվության, պատվի և աևժանապատվության վերականգնելու անհրաժեշտությանը»,- Արցախի անկախության օրվան նվիրված հանրահավաքում խոսք ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Նա փոխանցեց Հայոց կաթողիկոսի պատգամը և խոնարհում հայտնեց նախորդ օրը Սոթքում և հայրենիքի այլ մասերում նահատակվածներին, ինչպես նաև զոհվածների ծնողներին, որոնց անվանում է հայրենիքի հայրեր և մայրեր: Գալստանյանը հշեցրեց, որ 35 տարի առաջ Ազատության հրապարակը փոթորկեց՝ արձագանքելով Ստեփանակերտի ազատագարական պայքրին:
«Ոչ միայն սոսկ հողի և հացի պայքար, այլ՝ անունի, պատվի արժանապատիվ կյանքի պայքարով մեր բազմաթիվ եղբայրների և զավակների, ընկերների և հայրերի այրան գնով, այդ արյունը չի չորացել»,-ասաց եպիսկոպոսը: Գալստյանը հայտնեց, որ չնայած շրջափակմանը, արցախցիները չեն հրաժարվում իրենց անունի արժանապատվության պայքարից՝ վերստին վկայելով, որ մենք կոչված ենք հաղթանակի, և ոչ մեռելության ու պարտության: «Այսօր բառացիորեն Արցախ աշխարհը՝ իր փոքրով ու մեծով, իր չծնված երեխյով փրկում է հայ ժողվորդի պատիվը և անունը՝ երբեք չփնտրելով խաչի թեթևությունը, այլ բոլորիս փոխարեն կրելով այդ խաչի ծանրությունն ու պատասխանատվությունը: Աշխարհն իր երկակի չափանիշներով, անբարո բարոյականությամբ մեզ փորձում է համոզել և պարտադրել ստորացուցիչ և նվաստացնող, այսպես կոչվող, մուրացիկ խաղաղությունը, վերածելով այն մի փոր հացի պատմության՝ փորձելով գողանալ մեզանից մեր ապրելու իրավունքը:Մեր կենսագրությոնը, հիշողությունը, մեր ինքնությունը, ժառանգությունը, մեր զոհաբերության պատմությունը, արդարության ձգտումը»,-ասաց սրբազանը: Բագրատ Գալստանյանը հայտարարեց, որ արցախի ինքնորոշման իրավունքն անվիճարկելի և անսակարկելի է: «Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՛ն, չեմ ներելու հանուն քեզ, Արցախ»,խոսքն ավարտեց Գալստանյանը:
Աղբյուր` Panorama.am
14:42
14:19
14:05
13:48
13:24
13:09
12:52
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
10:33
10:17
10:00
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03