ARM | RUS |

Ադրբեջանի ծրագիրն է անջատել Արցախն ու Հայաստանը, «կուլ տալ» Արցախը, հետո՝ Հայաստանը․ Վազգեն Մանուկյան

02.09.23 | 23:16

«Այս հրապարակում հավաքվեցինք 30 տարի առաջ և ասացինք՝ պաշտպանելու ենք Ղարաբաղի անկախությունը։ Այն ժամանակ դա ֆանտաստիկ էր թվում, քանի որ Խորհրդային Միության տարիներին ֆանտաստիկ էր նման հանրահավաք անել և պահանջել Ղարաբաղի միավորումը Հայաստանի հետ»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը։

Սակայն, ըստ նրա, այդ ծրագիրն իրականացավ, Խորհրդային Միության բոլոր օրենքներով Ղարաբաղն՝ Արցախն ազատվեց։ «1992 թվականին նորից այստեղ հավաքվեցինք, անելանելի էր թվում իրավիճակը, պատերազմում պարտվում էինք, թշնամին մեզանից 10 անգամ ավելի շատ զենք, զինամթերք ուներ, բայց պարտվեց ու մենք հաղթեցինք։ Այժմ նորից կանգնած ենք այս խնդրի առջև, իսկ խնդիրը լուրջ է, բայց նորից լուծում ունի»,- ընդգծեց նա։

Վազգեն Մանուկյանը նշեց, թե այսօր ինչ ծրագիր է իրականացնում Ադրբեջանը։

«Ադրբեջանը խնդիր է դրել Արցախն ազատել հայ բնակչությունից, ստեղծել պայմաններ, որ հայերն այնտեղից գնան, ով կմնա՝ տեղահանել կամ կազմակերպել կոտորած։ Շատ հստակ է այդ ծրագիրը։

Իսկ ի՞նչ ծրագիր ունի Հայաստանի հետ, որ դրանից հետո Հայաստանի հետ պետք է խաղաղ ապրի՞: Իհարկե, ոչ։ Մինչև այժմ ասում են՝ Երևանն իրենց պատմական հողն է։ Այսինքն՝ իրենց ծրագիրն է անջատել Արցախն ու Հայաստանը, «կուլ տալ» Արցախը, հետո՝ Հայաստանը։

«Զուգահեռ այդ աշխատանքը կատարվում է։ Զուտ մաթեմատկորեն հարցը չի լուծվում, եթե առանձին Հայաստանի հարցն ենք լուծում, առանձին՝ Արցախի հարցը: Դրանք իրար հետ շաղկապված են, մեկն առանց մյուսի կմեռնի»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

Ինչ վերաբերում է արցախցիներին, նա նշեց, որ Արցախի ժողովուրդը կանգնած է իր տեղում և հայտարարում է պայքար, չի տրվում գայթակղությանը, որ Ադրբեջանի ճանապարհով իրենց հաց բերեն, ասում են՝ սոված կմնանք, բայց այդ ծուղակը չենք ընկնի։

«Եւ այնտեղ են մանկահասակ երեխաներ, կանայք, ծերեր։ Սա համաշխարհային պատմության ոսկե էջերում է գրվելու, քանի որ քիչ է նման բան պատահում, որ 120 հազար մարդ՝ երեխաներով, ծերերով, մնան մի տեղում պաշարված և չուզենան հանձնվել իրենց հայրենիքը պահելու համար։ Դուք ականատեսն եք այդ ոսկե տառերով գրված պատմությանը»,- ընդգծեց Վազգեն Մանուկյանը։

Մինչդեռ այդ ժամանակ, ըստ նրա, Հայաստանի իշխանությունն ասում է՝ Ղարաբաղը թողնենք, խաղաղ ապրենք:

«Դա ոչ միայն բարոյական կամ քաղաքական, ազգային տեսակետից սխալ է, դա սխալ է ի սկզբանե, որովհետև Ադրբեջանի ծրագիրը պահանջում է երկուսի ոչնչացումը: Իսկ Արցախի պահվածքը բերեց նրան, որ հիմա ամբողջ աշխարհը հետաքրքրվում է Արցախով»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ հիմա Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինչ-որ միջազգային կառույցներ պետք է ապահովեն Արցախի բնակչության անվտանգությունը. «Սուտ է ասում, չկա այդպիսի բան: Ռուսական բանակն այնտեղ կանգնած է, այդ խնդիրը չի կարողանում լուծել, ֆրանսիացիները ուզում են մեքենայով ապրանք տանել, չեն կարողանում, էդ ո՞նց է այդ խնդիրը միջազգային կարգով լուծվում, դա անլուծելի խնդիր է։

Մեր պետության, ազգի շահերն ու նպատակները որոշվելու են ոչ թե Մոսկվայում, Բրյուսելում, Անկարայում կամ Վաշինգտոնում, այլ Երևանում:

Այդ ազգային հարցերը մենք մեկ անգամ ժողովրդի հետ որոշել ենք, եկել ենք համաձայնության և դրա հիման վրա գրել ենք հռչակագիր, որը դարձել է մեր պետության, մեր Սահմանադրության հիմքը: Իսկ Նիկոլը խախտում է Սահմանադրությունը»,- հայտարարեց Վազգեն Մանուկյանը։

Նա դիմելով ուժային կառույցներին՝ ասաց. «Հիշեք, որ դուք երդվել եք Սահմանադրությունը, երկիրը, պաշտպանելու, ոչ թե Նիկոլին պաշտպանելու: Հավաքվեք իրար հետ, ընտանիքներով խոսեք, ձեր առօրյա պարտականությունները շարունակեք կատարել, բայց քաղաքական այն որոշումները, որոնք հակասում են մեր Սահմանադրությանը, մեր օրենքներին, դուք պարտավոր չեք կատարել, դուք մեղսակից կլինեք, եթե կատարեք»:

Այնուհետև Վազգեն Մանուկյանը հավելեց․ «Փաստորեն մի խղճուկ մարդ մի թիմով, որի անդամները կայծակնային արագությամբ աղքատությունից դարձան Հայաստանի հարուստ մարդկանցից, ուզում է մեր ճակատագիրը որոշի։ Պետք է հարցը որոշենք ժողովրդի հետ։ Եթե մենք էլ, Արցախի պես նույն պնդությամբ, համառությամբ, սկզբունքների շուրջ համախմբված մնանք, աշխարհը մեզ հետ հաշվի կնստի: Պետք է ձևակերպենք մեր խնդիրները, հետո նոր դաշնակից փնտրենք, թե ով մեր հետ այդ խնդիրը կլուծի, այլ ոչ թե դաշնակից գտնենք, հետո իր ուզած խնդիրն այստեղ լուծենք։

Բայց դրա համար այս մեկ հանրահավաքը հարց չի լուծելու, պետք է լինի ազգային ժողովրդական շարժում, ժամանակն է նորից վերադառնալ այդ վիճակին: Կան կարող ուժեր, ես գտնում եմ, որ նրանք պետք է համախմբվեն, իրար հետ պայմանագիր կնքեն, որ գնում ենք այս խնդիրը լուծելու, ամեն մեկս ունի այս լիազորությունը, այս պարտավորությունը: Նրանք պետք է ստեղծեն 7-11 հոգանոց կոմիտե, որը ղեկավարելու է շարժումը: Դրանից հետո կոմիտեն պետք է որոշում ընդունի և բոլորը պետք է ենթարկվեն այդ որոշումներին: Այդ կոմիտեն պետք է ցույց տա Հայաստանի կամքը և առաջին հաղթանակը պետք է լինի իշխանությունը փոխելը, իսկ դա Բաքվում և Անկարայում կընկալեն որպես մեծ պարտություն:

Ես կոչ եմ անում բոլոր կարող ուժերին՝ համախմբվել, իրար հետ պայմանագիր կնքենլ ստեղծել այդ կոմիտեն, բայց այդ կոմիտեն այս ամբիոնից պետք է քվեարկվի, այդ մարդիկ պետք է լինեն կարող և ժողովրդի համար ընդունելի»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

Իր ելույթի վերջում դիմելով արցախցիներին՝ նա նշեց․ «Սիրելի արցախցիներ, մի հանձնվեք, մենք էլ այստեղ չենք հանձնվի։ Կեցցե Արցախը»։



Աղբյուր` Panorama.am


Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-12-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-12-ին աստիճանաբար կնվազի 7-10...

15:34

Ես չէ, որ որևէ ձև նախաձեռնել եմ ինձ որևէ պարգևի արժանացնելու գործընթացը. Վահան Կոստանյան

Ես չէ, որ որևէ ձև նախաձեռնել եմ ինձ որևէ պարգևի արժանացնելու գործընթացը. Վահան...

15:09

Մեր խորհրդանիշը թևավոր ցուլն է. Արման Թաթոյան

Մեր խորհրդանիշը թևավոր ցուլն է. Արման Թաթոյան

14:48

Սիգի արդյունագործական որսի քանակը ևս 620 տոննայով կավելացվի

Սիգի արդյունագործական որսի քանակը ևս 620 տոննայով...

14:35

Հակոբ Արշակյանը կգործուղվի Վաշինգտոն

Հակոբ Արշակյանը կգործուղվի Վաշինգտոն

14:19

«Զավիկի ղարս»-ում վաճառվում է վտանգավոր սննդամթերք

«Զավիկի ղարս»-ում վաճառվում է վտանգավոր սննդամթերք

14:02

«BMW»-ն վրաերթի է ենթարկել հոտիոտնին, ապա բախվել էլեկտրասյանը. հետիոտնը մահացել է

«BMW»-ն վրաերթի է ենթարկել հոտիոտնին, ապա բախվել էլեկտրասյանը. հետիոտնը մահացել...

13:42

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից կմեկնի Դուշանբե

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից կմեկնի Դուշանբե

13:32

Իմպիչմենթի քննարկումից առաջ պետք է հստակ լինի՝ ո՞ւմ ենք իշխանությունը փոխանցելու. Հովիկ Աղազարյան

Իմպիչմենթի քննարկումից առաջ պետք է հստակ լինի՝ ո՞ւմ ենք իշխանությունը փոխանցելու. Հովիկ...

13:13

ՀՀ-ի սուվերեն տարածքում «Զանգեզուրի միջանցք» անունով որևէ պրոյեկտ չկա ու չի կարող լինել. Վահան Կոստանյան

ՀՀ-ի սուվերեն տարածքում «Զանգեզուրի միջանցք» անունով որևէ պրոյեկտ չկա ու չի կարող լինել. Վահան...

12:44

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է մեկնում

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է մեկնում

12:17

Արսեն Ղուկասյանի նկատմամբ ճնշումները շարունակվում են բանտում․ Աբրահամյան

Արսեն Ղուկասյանի նկատմամբ ճնշումները շարունակվում են բանտում․...

11:37

Ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Բրյուսել

Ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Բրյուսել

11:35

Չորրորդ Հանրապետությունը Թուքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանը վերջնական դենացիոնալիզացիայի ենթարկելու ծրագիր է. Իշխան Սաղաթելյան

Չորրորդ Հանրապետությունը Թուքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանը վերջնական դենացիոնալիզացիայի...

11:06

Վայոց ձորի մարզպետը կազատվի պաշտոնից. նոր մարզպետ կնշանակվի Վահագն Արսենյանը

Վայոց ձորի մարզպետը կազատվի պաշտոնից. նոր մարզպետ կնշանակվի Վահագն...

10:56

Եթե նույնիսկ ՀՀ-ում Սահմանադրություն փոխվի, Ալիևը դարձյալ չի կնքի պայմանագիրը

Եթե նույնիսկ ՀՀ-ում Սահմանադրություն փոխվի, Ալիևը դարձյալ չի կնքի...

10:35

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:09

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի թիմո՞ւմ

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի...

09:56

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա Հայաստանից

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա...

09:42

«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերին զրկում են պաշտպանվելու իրավունքից

«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերին զրկում են պաշտպանվելու...

09:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Հայկական մամուլ

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի թիմո՞ւմ

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի...

09:56

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա Հայաստանից

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա...

09:42

«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերին զրկում են պաշտպանվելու իրավունքից

«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերին զրկում են պաշտպանվելու...

09:33

«Փաստ». Վերարտադրվելու համար Փաշինյանը պատրաստ է կատարել Արևմուտքի, Էրդողանի ու Ալիևի ցանկացած պահանջ

«Փաստ». Վերարտադրվելու համար Փաշինյանը պատրաստ է կատարել Արևմուտքի, Էրդողանի ու Ալիևի ցանկացած...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ-ի երիտասարդ թևը Անդրանիկ Քոչարյանին իր ժամկետանց զեկույցով հանդերձ ուղարկեց արխիվ. ՀԿ-ները ակտիվացել են

«Ժողովուրդ». ՔՊ-ի երիտասարդ թևը Անդրանիկ Քոչարյանին իր ժամկետանց զեկույցով հանդերձ ուղարկեց...

09:56

«Հրապարակ». Դրոշի փոխարեն՝ գունավոր կտորներ. Մեխակյանը վախեցել է, որ դրոշը դուր չի գա Փաշինյանին

«Հրապարակ». Դրոշի փոխարեն՝ գունավոր կտորներ. Մեխակյանը վախեցել է, որ դրոշը դուր չի գա...

09:42

«Ժողովուրդ». Բանտ՝ կրկնակի փակ ռեժիմով. Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալները մեկուսացված են

«Ժողովուրդ». Բանտ՝ կրկնակի փակ ռեժիմով. Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալները մեկուսացված...

09:34

«Հրապարակ». Սամվել Բաբայանը տարբեր ուժերի առաջարկություն է արել

«Հրապարակ». Սամվել Բաբայանը տարբեր ուժերի առաջարկություն է...

09:16

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կոտրեց Ջալալ Հարությունյանի սիրտը

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կոտրեց Ջալալ Հարությունյանի...

09:02

«Ժողովուրդ». Իրավապահները չեն զսպում քրեածին իրավիճակը Փարաքար համայնքում. նոր բախում

«Ժողովուրդ». Իրավապահները չեն զսպում քրեածին իրավիճակը Փարաքար համայնքում. նոր...

09:52

«Իրավունք». Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը. ովքե՞ր են այդ արշավի նավարարները

«Իրավունք». Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը. ովքե՞ր են այդ արշավի...

09:42

«Փաստ». Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում իշխանությունը

«Փաստ». Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում...

09:35

«Փաստ». Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության ֆոնին

«Փաստ». Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության...

09:16

«Իրավունք». Կրքերը եռում են Էջմիածնում. Ովքե՞ր են ՔՊ թեկնածուի «թեւերը» իրականում

«Իրավունք». Կրքերը եռում են Էջմիածնում. Ովքե՞ր են ՔՊ թեկնածուի «թեւերը»...

09:02

«Իրավունք». «Խելքդ գլուխդ հավաքի, կամ...». Ինչո՞ւ ազատման դիմում գրեց Ավինյանի մամուլի խոսնակը

«Իրավունք». «Խելքդ գլուխդ հավաքի, կամ...». Ինչո՞ւ ազատման դիմում գրեց Ավինյանի մամուլի...

09:22

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞. իշխանություն խլելու սցենարն են կիրառելու

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞. իշխանություն խլելու սցենարն են...

09:14

«Հրապարակ». Իմպիչմենտի գործընթացի շուրջ բանակցություններ են ընթանում

«Հրապարակ». Իմպիչմենտի գործընթացի շուրջ բանակցություններ են...

09:02

«Ժողովուրդ». Հունգարիան արգելում է ԵՄ-ին 100 մլն եվրո տալ ՀՀ-ին, իսկ Հայաստանը նրանց ընկերությանը սուբսիդիա է տալիս

«Ժողովուրդ». Հունգարիան արգելում է ԵՄ-ին 100 մլն եվրո տալ ՀՀ-ին, իսկ Հայաստանը նրանց ընկերությանը...

09:46

«Փաստ». Ո՞ւմ թեկնածությունն են առաջադրելու Փարաքար համայնքի ղեկավարի ընտրություններում

«Փաստ». Ո՞ւմ թեկնածությունն են առաջադրելու Փարաքար համայնքի ղեկավարի...

09:31

«Փաստ». Նախընտրական գործընթացները Վաղարշապատում սկսվե՞լ են

«Փաստ». Նախընտրական գործընթացները Վաղարշապատում սկսվե՞լ...

09:26

«Հրապարակ». ԵԱՏՄ–ից կախվածությունը նվազեցնելու քայլեր են նախապատրաստվում

«Հրապարակ». ԵԱՏՄ–ից կախվածությունը նվազեցնելու քայլեր են...

09:14

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը խախտել է ԱԺ կանոնակարգը. հանձնաժողովի անդամները զեկույցին չեն ծանոթացել

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը խախտել է ԱԺ կանոնակարգը. հանձնաժողովի անդամները զեկույցին չեն...

09:01

«Իրավունք». «Պատերով տալ, թող զգան մուրճի «հարվածները». Փաշինյանը նոր հանձնարարական է իջեցրել

«Իրավունք». «Պատերով տալ, թող զգան մուրճի «հարվածները». Փաշինյանը նոր հանձնարարական է...

09:55

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել Վաշինգտոնում

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել...

09:41

«Հրապարակ». Դավիթ Համբարձումյանը հանդիպել է Աղազարյանին. համոզել չի հաջողվել

«Հրապարակ». Դավիթ Համբարձումյանը հանդիպել է Աղազարյանին. համոզել չի...

09:30

«Իրավունք». «Ալեն Սիմոնյանը  ինձ չի կարող «կոտրի», «լաբավոյ» դուրս կգամ թիմի դեմ». ի՞նչ է ակնարկել Հայկ Սարգսյանը

«Իրավունք». «Ալեն Սիմոնյանը ինձ չի կարող «կոտրի», «լաբավոյ» դուրս կգամ թիմի դեմ». ի՞նչ է...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել Վաշինգտոնում

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել...

09:16

«Ժողովուրդ». Ավինյանի հոր տան ճանապարհը՝ Շողակաթի «տուրիստական գրավչություններից մեկը»

«Ժողովուրդ». Ավինյանի հոր տան ճանապարհը՝ Շողակաթի «տուրիստական գրավչություններից...

09:02

«Փաստ». Եթե անհանգստանալու բան չունեն, ինչի՞ համար է նման ագրեսիվ քարոզչությունը

«Փաստ». Եթե անհանգստանալու բան չունեն, ինչի՞ համար է նման ագրեսիվ...

09:54

«Փաստ». Ո՞ւմ միջև է ընթանալու պայքարը Հայաստանում

«Փաստ». Ո՞ւմ միջև է ընթանալու պայքարը Հայաստանում

09:44

«Հրապարակ». Փարաքարի դեպքերից հետո իշխող թիմի վախերը մեծացել են. Արփինե Սարգսյանին չեն վստահում

«Հրապարակ». Փարաքարի դեպքերից հետո իշխող թիմի վախերը մեծացել են. Արփինե Սարգսյանին չեն...

09:32

«Հրապարակ» . «Արթիկ» ՔԿՀ-ում «դեբոշ» է եղել, որն ավարտվել է ծեծկռտուքով

«Հրապարակ» . «Արթիկ» ՔԿՀ-ում «դեբոշ» է եղել, որն ավարտվել է...

09:15

«Իրավունք». 50+ ձայները ՔՊ–ինն են լինելու. «վիզ է առել» ՏԿԵ նախարարը

«Իրավունք». 50+ ձայները ՔՊ–ինն են լինելու. «վիզ է առել» ՏԿԵ...

09:02

«Ժողովուրդ». Նախկին ՀՀԿ-ականը ՔՊ-ում թիվ 2 լիդերն է. ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները դեռ թեժ քննարկվում են

«Ժողովուրդ». Նախկին ՀՀԿ-ականը ՔՊ-ում թիվ 2 լիդերն է. ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները...

09:56

«Հրապարակ». Ի՞նչ կապ ունի Հայկ Սարգսյանը Փարաքարի սպանության կասկածյալների կլանի հետ

«Հրապարակ». Ի՞նչ կապ ունի Հայկ Սարգսյանը Փարաքարի սպանության կասկածյալների կլանի...

09:43

«Հրապարակ». ՔՊ–ականներին էլ են գաղտնալսում. նրանք էլ շրջանցելու ձևը գտել են

«Հրապարակ». ՔՊ–ականներին էլ են գաղտնալսում. նրանք էլ շրջանցելու ձևը գտել...

09:35

«Փաստ». Գյումրուց Փարաքար. Փաշինյանի վախերն ու բարդույթները

«Փաստ». Գյումրուց Փարաքար. Փաշինյանի վախերն ու...

09:02

«Հրապարակ». Արուսյակ Մանավազյանը «մանթրաժի» մեջ է

«Հրապարակ». Արուսյակ Մանավազյանը «մանթրաժի» մեջ է

09:44

«Ժողովուրդ». Ընդդիմախոսների դեմ նոր արշավի պլան է մշակվել ՔՊ-ում

«Ժողովուրդ». Ընդդիմախոսների դեմ նոր արշավի պլան է մշակվել...

09:16

«Իրավունք». Ավինյանն ամենևին էլ տխուր չէ ՔՊ վարչությունում հետնապահի դիրքերից

«Իրավունք». Ավինյանն ամենևին էլ տխուր չէ ՔՊ վարչությունում հետնապահի...

09:02

«Ժողովուրդ». Թուրք գործընկերը՝ Միրզոյանին, չինացի գործընկերը Փաշինյանին տվել են նվերներ

«Ժողովուրդ». Թուրք գործընկերը՝ Միրզոյանին, չինացի գործընկերը Փաշինյանին տվել են...

09:52

«Հրապարակ». Ծանր ապրումներ ՔՊ–ում

«Հրապարակ». Ծանր ապրումներ ՔՊ–ում

09:45

«Հրապարակ». Ո՞ւմ թերացումն է եղել. ՆԳ նախարարը հրաժարական կտա՞

«Հրապարակ». Ո՞ւմ թերացումն է եղել. ՆԳ նախարարը հրաժարական...

09:33

«Փաստ». Ի՞նչ է առաջարկում ՊՆ-ն նախազորակոչիկի, զորակոչիկի բժշկական կրկնակի հետազոտությունը բացառելու համար

«Փաստ». Ի՞նչ է առաջարկում ՊՆ-ն նախազորակոչիկի, զորակոչիկի բժշկական կրկնակի հետազոտությունը...

09:16

«Փաստ». Ե՞րբ հնարավոր կլինի կենսաթոշակները բարձրացնել 50 տոկոսով

«Փաստ». Ե՞րբ հնարավոր կլինի կենսաթոշակները բարձրացնել 50...

09:03

«Ժողովուրդ». Ով է Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյան

«Ժողովուրդ». Ով է Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ...

09:55

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը տվեց

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը...

09:46

«Իրավունք». ԱԺ–ում Ալենի շուրջ սկանդալը պատահական չէր

«Իրավունք». ԱԺ–ում Ալենի շուրջ սկանդալը պատահական չէր

09:34

«Հրապարակ». Ինչու են դադարեցվում Կապան-Երևան թռիչքները

«Հրապարակ». Ինչու են դադարեցվում Կապան-Երևան...

09:17

«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին նոր հրահանգ է իջեցրել` «ինձ ցուցակները ներկայացրեք»

«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին նոր հրահանգ է իջեցրել` «ինձ ցուցակները...

09:03