Ավարտվել է Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավարի կողմից՝ իրեն վստահված խոշոր չափերով գույքը հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Տաթև համայնքի նախկին ղեկավարը, 2016թ. փետրվարից մինչև 2021թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, օգտագործելով ծառայողական լիազորությունները և դրանից բխող հեղինակությունը, կատարել է իրեն վստահված խոշոր չափերով գույքի հափշտակություն: Մասնավորապես, վերջինս, առանց համայնքի ավագանու համապատասխան որոշման և սահմանված կարգով ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու, համայնքի վարչական, ինչպես նաև` Քաջարան-Լեռնաձոր տարածքում Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման հոսքագծերի հենասյուներ տեղադրելու համար հողային աշխատանքներ կատարելու նպատակով, 2018-2020թթ. ընթացքում՝ շուրջ 100 օր, համայնքային սեփականություն հանդիսացող, «Տաթև համայնքի բարեկարգում և գյուղաշխատանքներ» ՀՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող էքսկավատորը տրամադրել է իրանական ՍՊ ընկերությանը՝ օրական 8 ժամ՝ 1 ժամը 15.000-ից 20.000 ՀՀ դրամ, իսկ 2020թ.-ին` 20.000-ից 25.000 ՀՀ դրամ արժեքով: Էքսկավատորի շահագործման արդյունքում ընկերության ներկայացուցիչ` ԻԻՀ քաղաքացուց ստացած, փաստացի համայնքին պատկանող ընդհանուր 13.600.000 ՀՀ դրամից 4.454.000 ՀՀ դրամը, համայնքի բյուջե մուտքագրելու փոխարեն, համայնքի նախկին ղեկավարը հափշտակել է: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Տաթև համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
12:44
12:17
11:37
11:35
11:06
10:56
10:35
10:09
09:56
09:42
09:33
09:12
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03