Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` իտալական La Repubblica պարբերականի լրագրողի հետ հարցազրույցում Ռուսաստանի մասին արված հայտարարություններն իրենց տոնով անընդունելի են, Մոսկվայում դրանցից չափազանց դժգոհ են։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
«Մոսկվայում չափազանց դժգոհ են Հայաստանի ղեկավարության վերջին հրապարակային հայտարարություններից, այդ թվում՝ իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետի հայտարարություններից, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ-ի՝ օգոստոսի 31-ի մեկնաբանությունից: Մոսկվայում դրանք գնահատում են իրենց տոնով և բովանդակությամբ անընդունելի՝ սեփական սխալ հաշվարկների և սխալների պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնելու նկատառումով»,- ասել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը։
Ռուսաստանը՝ որպես Հայաստանի ամենամոտ բարեկամ և հարևան, չի պատրաստվում լքել հարավկովկասյան տարածաշրջանը, սակայն Երևանը չպետք է Արևմուտքի գործիքը դառնա Ռուսաստանի Դաշնությանը դուրս մղելու համար, ասել է աղբյուրը։
«Իրականում նրանք փորձում են արհեստականորեն դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից՝ Երևանին օգտագործելով որպես այդ նպատակին հասնելու միջոց: Ռուսաստանը՝ որպես Հայաստանի ամենամոտ հարևան և բարեկամ, մտադիր չէ հեռանալ տարածաշրջանից։ Այնուամենայնիվ, սա պետք է լինի երկկողմանի ճանապարհ: Հայաստանը նաև չպետք է Արևմուտքի գործիքը դառնա Ռուսաստանին դուրս մղելու համար»,- ասել է աղբյուրը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններն անվտանգության և տնտեսության ոլորտներում դիտարկում է «ոչ թե որպես մի երկրի կախվածություն մյուսից, այլ որպես հավասար, փոխշահավետ և ապացուցված գործընկերություն»։
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
09:02
17:24
17:22
17:05
16:44
16:35
16:14
15:55
15:36
15:19
15:03
11:33
11:09
17:02 03.11.26
09:02 03.11.26
09:19 03.11.26
09:45 03.11.26
19:00 03.11.26
19:55 03.11.26
20:03 03.11.26
20:10 03.11.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02