Գյումրի - Երևան ողբերգական վթարի հետևանքով զոհված Հելեն Դադայանի մարմինը Գորիսի դիահերձարանում է արդեն երեք շաբաթից ավելի։ Աճյունն Արցախ տեղափոխելու հնարավորություն դեռ չկա։ Ինչպես «Ազատության» հետ զրույցում ասել է Հելենի մորեղբայրը, Ադրբեջանը շարունակում է խոչընդոտներ հարուցել․ Բաքուն պնդում է, որ Հելենի փաստաթղթերում պիտի ադրբեջանական տեղանուններ նշվեն, իսկ աճյունի տեղափոխման վայր՝ ոչ թե Արցախ, այլ Ադրբեջան։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ընտանիքին առաջարկել է տեղափոխվել Հայաստան, այստեղ հուղարկավորել Հելենին։ ԿԽՄԿ արցախյան առաքելության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանն «Ազատությանն» ասել է, որ ընտանիքին նման առաջարկ արվել է, սպասում են պատասխանին։ Հելենի մայրը՝ Ալվարդ Սաֆարյանը տեղեկացրել է, որ համաձայն չեն։ Հելեն Դադայանի աճյունի տեղափոխման հարցով վաղը Ստրասբուրգի դատարան դիմում կուղարկի իրավաբան Սիրանուշ Սահակյանը։ «Այս գործի առանձնահատկությունը հաշվի առնելով, մենք հնարավորություն տեսնում ենք։ Ընտանիքը դիմել է, և մենք նախապատրաստում ենք անհապաղ միջոցի խնդրագիր, որով պահանջելու ենք, որպեսզի ապահովվի դեպի Արցախի Հանրապետություն աճյունի տեղափոխումը և հանձնվի ընտանիքին, ովքեր էլ սահմանված ավանդույթներին և ընթացակարգերին համապատասխան դին կհանձնեն հողին»,- ասել է նա։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02