Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն չի պատասխանել հարցին, թե արդյոք հետաքննություն է տարվում գեներալ Սերգեյ Սուրովիկինի նկատմամբ։ Գրել է Интерфакс-ը։
«Ի՞նչ է պատահել Սուրովիկինի հետ, և արդյոք նրա դեմ հետաքննություն է ընթանում»,- լրագրողները Շոյգուին հարցրել են ռուս-թուրքական ամենաբարձր մակարդակով բանակցությունների արդյունքներին հաջորդած ասուլիսից հետո նրա հետ զրույցում։
Շոյգուն չի պատասխանել հարցին։
Գեներալ Սերգեյ Սուրովիկինը հանրության շրջանում չի երևացել հունիսի 23-ի գիշերվանից, երբ «Վագների» ստորաբաժանումները «արդարության երթ» էին սկսել դեպի Մոսկվա։ Այդ ժամանակվանից պաշտոնյաները և ՊՆ մամուլի ծառայությունը ոչինչ չեն հայտնել Սերգեյ Սուրովիկինի գտնվելու վայրի մասին։
Օգոստոսի 22-ին РБК-ն, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Սերգեյ Սուրովիկինն ազատվել է օդատիեզերական ուժերի հրամանատարի պաշտոնից։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Սուրովիկինը կշարունակի ծառայել պաշտպանության նախարարությունում, սակայն դեռ «կարճաժամկետ արձակուրդում» է։ Օգոստոսի 23-ին РИА Новости-ն, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ գեներալ Վիկտոր Աֆզալովը նշանակվել է օդատիեզերական ուժերի հրամանատարի պաշտոնակատար։
Այսօր լրագրող Քսենյա Սոբչակի հետ կապված Кровавая барыня տելեգրամյան ալիքում հրապարակվել է Սերգեյ Սուրովիկինի և նրա կնոջ լուսանկարը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ գեներալը «դուրս է եկել»։ «Ողջ, առողջ, տանը, ընտանիքիս հետ, Մոսկվայում»,- ասվում է գրառման մեջ։

16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02