«Եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել, և եթե կա երկու կողմերի համաձայնությունը, ապա թուլատրվում է հեռավար աշխատանքը, որ պետք է գրավոր ձևակերպվի»,-ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ նախարարությանը համանուն ԱԺ մշտական հանձնաժողովում ներկայացնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նա հայտնեց, որ, ըստ կարգավորման, հեռավար աշխատանքի դեպքում աշխատողը պետք է միշտ հասանելի լինի գործատուին: Իսկ օտարերկրյա քաղաքացիները, եթե Հայաստանում չեն գտնվելու, ապա անհրաժեշտություն չի առաջանալու կացության կարգ ստանալ:
Ռուբեն Սարգսյանը հավելեց, որ օրենքը կգործի պետական և մասնավոր հատվածում, իսկ օրերի քանակը և այլ իրվահարաբերությունները կսահմանի նախարարությունը՝ առանձին կարգով:
«Կարծում եմ կարևոր է կարգավորելը, որովհետև միայն գերատեսչության ղեկավարի կամ գլխավոր քարտուղարի հայեցողությանը թողնելը՝ միգուցե շատ հասուն հանրային ծառայության համակարգ ունեցող երկրներում ավտոմատ կլուծեր խնդիրը, բայց ձևավորվող համակարգերում կարծում եմ կարգավորումներ պետք է, որպեսզի այնպես չստացվի, որ, օրինակ, նախարարն էլ է հեռավար աշխատում Հեռվաշենից ու երբեք գործի չի գալիս»,-կարևորելով հեռավար աշխատանքի օրենսդրական կարգավորման նախագիծը՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը:
Նա նաև նկատեց, որ եթե Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է մշակելու հեռավար աշխատանքի կանոնակարգերը, ապա առաջրկվող օրենքի նախագծում պետք է լինի նման գործունեություն լիազորող նորմ, որը չկա:
Ռուբեն Սարգսյանը պատասխանեց, որ կդիտարկեն Թորոսյանի դիտողությունը:
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02