«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը մերժել է «Լուսավոր Հայաստանի» բողոքը` Վանաձորի ՏԻՄ ընտրությունների հետ կապված: Եվ 2 տարվա քաշքշուկից հետո վերացել է Վանաձորի համայնքապետ ընտրելու արգելքը։ Թվում է, թե վանաձորյան թնջուկը կլուծվի, սակայն, ինչպես ասում են, գնացքը գնացել է, եւ դժվար թե հիմա Վանաձորում կարողանան քաղաքապետ ընտրել։ Վճիռը կայացվել է սեպտեմբերի 1-ին, ավագանին, ըստ գործող օրենքի, երկշաբաթյա ժամկետում պետք է նիստ անի եւ համայնքի ղեկավար ընտրի: Ըստ ընթացակարգի՝ եթե առաջին եւ երկրորդ փուլերում չհաջողվի ընտրել, վերջում համայնքի ղեկավար է նշանակվում առաջադրվածներից ամենատարեցը։ Սակայն խնդիրն այն է, որ Վանաձորի ավագանու նիստերի քվորումի հարցը լրջագույն խնդիր է դարձել: Չնայած Մամիկոն Ասլանյան դաշինքի եւ մյուս ընդդիմադիր ավագանիները 17-ն են (33 հոգուց է բաղկացած), սակայն ամիսներ առաջ «Ասլանյան դաշինքից» 2 դասալքության դեպք արձանագրվեց, եւ հիմա նրանք ամեն ինչ կանեն, որ նիստ չհրավիրվի։ Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերյան ընտրություններից հետո Էդմոն Մարուքյանի թիմակիցները վարչական դատարան ներկայացրած հայցով հասան նրան, որ Վանաձորի քաղաքապետ չընտրվի, եւ իշխանությունը` օրենքի փոփոխությամբ, հայտնի քրեական հեղինակություն Ակային` Արկադի Փելեշյանին, քաղաքապետ նշանակեց, իսկ դատական ատյաններն ուղղակի այնքան ձգեցին հայցի քննությունը, որ ՔՊ-ի ծրագիրն իրականություն դառնա: ՔՊ-ն սրանով չբավարարվեց` հորինված մեղադրանքով շուրջ 2 տարի բանտում է պահում ընտրված քաղաքապետին` Մամիկոն Ասլանյանին: Հիմա Վանաձորը ղեկավարում են վանաձորցիների կողմից չընտրված մարդիկ, իսկ իշխանությունը ցուցադրեց, թե ինչպես է հնարավոր, ոտնահարելով մարդկանց ընտրական իրավունքը, իշխանություն զավթել ՀՀ մեծությամբ երրորդ քաղաքում»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
11:55
11:43
11:38
11:19
10:55
10:39
10:25
09:45
09:22
09:04
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55