«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորմանը» պահանջելով՝ հերքել հուլիսին իրենց արած հրապարակումը, ինչպես նաեւ 1.5 միլիոն դրամի փոխհատուցում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական-տեղեկատվական համակարգից:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դանիել Մխեյանի՝ որոշել է վարույթ ընդունել հայցը:
NEWS.am-ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը պնդեց, որ կազմակերպությունը այդ հրապարակմամբ որեւիցե մեկին չի զրպարտել:
«Մենք չենք զրպարտել, այլ բարեխղճորեն ներկայացրել ենք տեղեկություններ, եւ ներկայացրել ենք բոլոր այն ապացույցները, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած անաչառ ընթերցողին ստուգել, թե որքանով են մեր եզրակացությունները փաստահեն: Սա ճնշում է կազմակերպության նկատմամբ»,- նշեց Իոաննիսյանը եւ հավելեց, որ նախքան դատարան հայց ներկայացնելը կազմակերպությանը հերքման պահանջ չի ներկայացվել:
Հիշեցնենք, որ «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակել էր ձայնագրություն, որում Սպիտակի քաղաքապետն ու փոխքաղաքապետը գյուղերի վարչական ղեկավարների հետ միասին ցուցակագրում մարզերում բնակվող, բայց Երեւանում հաշվառված՝ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին ձայն տվող ընտրողներին։ ՔՊ-ն հերքել էր այն եւ պատճաբանել, թե Սպիտակի քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարները կուսակցականներ են եւ կարող են զբաղվել քաղաքականությամբ։
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02