Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները ստեղծել են պայմաններ, որոնք անհրաժեշտ են ռազմական անվտանգությանը սպառնացող ժամանակակից սպառնալիքներին համարժեք պատասխան տալու համար։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը։ «ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ ջանքերը անհրաժեշտ պայմաններ են ստեղծել ժամանակակից մարտահրավերներին և ռազմական անվտանգությանը սպառնացող սպառնալիքներին համարժեք պատասխան տալու համար: Կա հստակ պատկերացում, թե ինչ պետք է անենք այսօր, որպեսզի ապահովենք մեր պետությունների հուսալի երկարաժամկետ ռազմական անվտանգությունը:»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է նա Բելառուսում սեպտեմբերի 1-ից սեպտեմբերի 6-ը ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն-2023» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների փուլի ավարտի արարողության ժամանակ։ Սիդորովը նշել է, որ զորավարժությունների ընթացքում ՀԱՊԿ երկրների զինվորականները ցուցաբերել են բարձր մարտական հմտություններ և գործողությունների համահունչություն, ինչը հնարավորություն է տվել հասնել իրենց նպատակներին։ «Շնորհակալ եմ զորավարժությունների մասնակիցներին մեծ և տքնաջան աշխատանքի համար, հաղթանակը տանում է բանակը, որն ունի ավելի պատրաստված սպաներ և զինվորներ, ավելի բարձր ոգի և հաղթելու ավելի ուժեղ կամք»,-ընդգծեց շտաբի պետը։
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02