Արմավիր» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 4-ին մահացել է հացադուլի մեջ գտնվող կալանավոր Գեղամ Սայադյանը: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
«2023թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 08.20-ին, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 46-ամյա Գ.Ս-ի առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ «Արմավիր» ստորաբաժանման հերթապահ բուժակի տված տեղեկանքի հիման վրա կանչվել է շտապօգնություն: Ժամը 08.30-ին շտապօգնության բրիգադը ժամանել է հիմնարկ: Ժամը 08.35-ին շտապօգնության բրիգադն արձանագրել է Գ.Ս-ի կենսաբանական մահը: Կալանավոր Գ.Ս-ն 08.08.2023թ-ից ստացիոնար բուժման մեջ է գտնվել ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ «Արմավիր» ստորաբաժանման բուժմասում, որտեղից դուրս է գրվել 31.08.2023թ-ին: Բուժմասից դուրս գրվելու կապակցությամբ կալանավորված Գ.Ս-ն հայտարարել էր հացադուլ, ինչի պատճառով տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային բաժանմունք»,- տեղեկացրեց Նոնա Նավիկյանը:
Մենք տեղեկացանք, որ Գեղամ Սայադյանը մեղադրվում էր հափշտակություն կատարելու մեջ: Նա կալանավորված էր 2021 թվականի հուլիսի 14-ից:
NEWS.am-ի հետ զրույցում նրա փաստաբան Ալեքսան Թումասյանը պատմեց, որ իր պաշտպանյալը պարբերաբար դժգոհում էր իրավապահ համակարգից.
«Նա իրավապահներից դժգոհ էր: Պնդում էր, որ ոստիկաններն իր գլխին սարքել են: դատարաններից էր դժգոհ, պնդում էր, որ դատավարությունը ձգձգվում է: Նա իրեն սկզբում մեղավոր էր ճանաչել, որոշ ժամանակ անց, սակայն, մեղավոր չի ճանաչել: Նա ուներ նաեւ առողջական խնդիրներ»:
Մենք տեղեկացանք, որ Գեղամ Սայադյանը նախկինում նույն հոդվածի հատկանիշներով դատապարտված է եղել:
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
12:44
12:17
11:37
11:35
11:06
10:56
10:35
10:09
09:56
09:42
09:33
09:12
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03