«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հայաստանի խմիչքների արտադրության ոլորտում իր ուրույն տեղն է զբաղեցնում գինեգործությունը։ Խաղողագործությունը և գինեգործությունը մեր տնտեսության կարևոր և եկամտաբեր ճյուղերից են: 2016 թ.-ին գինեգործության ոլորտը կառավարությունը ճանաչել է տնտեսության գերակա ճյուղ։ Էկոնոմիկայի նախարարությունը կարծում է, որ խաղողի և գինու մատակարարման շղթան իր ներկա փոքր ներուժով և կարողություններով սահմանափակում է գինեգործության դինամիկ զարգացումը։ Բազմաթիվ մարտահրավերների հաղթահարման և ոլորտների հետագա զարգացման նպատակով անհրաժեշտ է ապահովել ռազմավարական նշանակություն ունեցող երկարաժամկետ մի շարք միջոցառումների իրականացում, մասնավորաբար՝ ՀՀ-ի խաղողի տնկարկների ռեեստրի համակարգի ստեղծում, աշխարհագրական նշմամբ գինիների արտադրության համակարգերի, խաղողի մթերման գործընթացի համակարգման մեխանիզմների ներդրում, խաղողի հայկական սորտերի հավաստագրված տնկանյութի արտադրության տնկարանների հիմնում, խաղողի ֆիլոքսերա վնասատուի տարածման կանխարգելման, վերահսկման և մշտադիտարկման մեխանիզմների մշակում, խաղողի հայկական սորտերի գենետիկական ռեսուրսների պահպանում և հետազոտում, հայկական գինու ճանաչելիության բարձրացմանը և առաջմղմանը միտված համալիր ծրագրերի իրականացում՝ ներքին և արտաքին սպառման շուկաներում, Հայաստանի գինու զբոսաշրջային գրավչության բարձրացմանը միտված ծրագրերի կյանքի կոչում և այլն: Այսպիսով՝ մշակվել է «Հայաստանի գինու ոլորտի զարգացման 2023-2032 թթ. ծրագիրը, որում նախանշվել են Հայաստանում գինեգործության զարգացման հիմնական խնդիրներից բխող մարտահրավերները, որոնք դասակարգվում են հիմնվելով զարգացման երեք հիմնասյուների վրա՝ խաղողագործություն ու գինեգործություն, շուկայավարություն, առաջմղում և զբոսաշրջություն, երրորդ՝ հաստատություններ, կրթություն և մարդիկ ։ Ակնկալվում է, որ այս ծրագրի կյանքի կոչման պարագայում գինեմետ խաղողի այգետարածքների մակերեսը կմեծանա՝ հասնելով 10,200 հեկտարի, 5 անգամ կամ տարեկան 67 մլն լիտրով կաճի գինու արտադրության ծավալը, իրացումը ներքին և արտաքին շուկաներում 2023-2032 թթ. կհասնի մինչև 1,4 մլրդ ԱՄՆ դոլարի, կբարձրանա Հայաստանի գինու զբոսաշրջային գրավչությունը, կհիմնվի Հայկական գինու ապրանքանիշի դեսպանի ինստիտուտ, մինչև 2032 թ.-ը Հայաստանը կունենա գինու առնվազն երեք զբոսաշրջային ուղղություն (գինուղի)»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
11:55
11:43
11:38
11:19
10:55
10:39
10:25
09:45
09:22
09:04
11:25
18:58
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55