Այսօր կառավարության հերթական նիստին որոշում կայացվեց շուրջ 8 մլրդ 388 մլն դրամ հատկացնել Լոնդոնի կենտրոնում 5 հարկանի շենք ձեռք բերելու համար։ Այն նախատեսված է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության համար։ Հիմնավորման մեջ նշվում է, որ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը 1992 թ.-ից ի վեր տեղակայված է Լոնդոնի Հայ տան կողմից տրամադրված շենքում, որը դեսպանությանը տեղեկացրել է 2024 թվականին տարածքը ազատելու անհրաժեշտության մասին: Տվյալ շինությունում ՀՀ դեսպանությունը զբաղեցնում է երկու փոքր սենյակ, ինչը, ըստ որոշման նախագծի հիմնավորման, «մշտապես զգալիորեն սահմանափակել է դեսպանության աշխատանքային հնարավորությունները»: 2023 թ. ապրիլից Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության կողմից բանակցություններ են տարվել Լոնդոնի 31 Ա Սեյնթ Ջեյմս հրապարակում տեղակայված անշարժ գույքի ձեռքբերման նպատակով: Անշարժ գույքը գտնվում է Լոնդոնի կենտրոնական մասում, մի շարք դեսպանությունների, Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի, ՄԹ արտաքին գործերի նախարարության (Foreign Office),ՄԹ խորհրդարանի և ՄԹ վարչապետի, պաշտպանութան նախարարության, անվտանգության խորհրդի և այլ պետական մարմինների հարևանությամբ, որոնց հետ դեսպանությունը իր գործունեութան ընթացքում գտնվում է ակտիվ կապի մեջ: Շենքը ձեռք է բերվելու սեփականության իրավունքով: Այն ունի պատմամշակութային գրանցում, գտնվում է Լոնդոնի ամենաներկայանալի վայրերից մեկում, կազմված է 5 հարկից (նկուղայինով՝ 6), ունի ընդունելության սրահ: «Պետք է հաշվի առնել նաև, որ Լոնդոնը հանդիսանում է աշխարհի ամենագրավիչ անշարժ գույքի շուկաներից մեկը և անշարժ գույքի ձեռքբերումը կարող է դիտարկվել որպես շահավետ երկարատև ներդրում։ Շենքի վաճառքի ընդհանուր գինը կազմելու է 17,380,800.0 ֆունտ ստերլինգ: ՀՀ կառավարության 2023 թ. օգոստոսի 3-ի թիվ 1324-Ն որոշման համաձայն ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է 710,000.0 ֆունտ ստերլինգին համարժեք դրամ՝ որպես գնվող շենքի կանխավճար, որը փոխանցվել է հասցեատիրոջը»,- մասնավորապես նշված է հիմնավորման մեջ։ «2022 թվականի տարեկան հաշվետվությունը հրապարակելու պահին ընկերությունը հայտարարեց, որ AGL-ը վերանայում է գույքի օգտագործումը: Տարբերակները ներառում էին վաճառքը կամ երրորդ անձանց վարձակալության տալը: Մանրակրկիտ քննարկումից հետո գույքի վաճառքն ավելի ծախսարդյունավետ համարվեց, քանի որ վարձակալությունից լրացուցիչ եկամտի համար դրա պահպանումը կպահանջի զգալի կապիտալ ծախսեր՝ էներգաարդյունավետություն և այլ բարելավումներ ապահովելու համար։ Վաճառքի արդյունքում խումբն ակնկալում է խնայել տարեկան մոտավորապես 1,5 միլիոն դոլար վարչական և ֆինանսական ծախսերում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
12:44
12:17
11:37
11:35
11:06
10:56
10:35
10:09
09:56
09:42
09:33
09:12
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03