Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված է նաեւ իրավապաշտպան, կենդանիների պաշտպան Նարե Արամյանը՝ ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի դուստրը:
Վերջինս հայտնի է «Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուից որպես փորձագետ, որը պարբերաբար մասնակցում է հաղորդումներին: Նարե Արամյանը նաեւ Պատանեկության ստեղծագործական կենտրոնի հիմնադիրն է: «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում բազմիցս անդրադարձել է կենտրոնի գործունեությանը: Դեռ 2021թ.-ին գրել էինք, որ աշխատակիցները շատ դժգոհ են այնտեղ ստեղծված իրավիճակից. նրանք պնդում էին, որ 10 տարի շարունակ Նարե Արամյանը պատշաճ չի վճարում իրենց աշխատավարձերը եւ զբաղվում է անօրինականություններով: Ինչպես աշխատակիցներն էին մեզ հետ զրույցում ահազանգել, կենտրոնի բոլոր փաստաթղթերը, պայմանագրերը կեղծված են, իսկ տնօրեն Նարե Արամյանը մեծ կոռուպցիայի մեջ է ներքաշված:
Պարզվում է, որ Պատանեկության ստեղծագործական կենտրոնում կրկին բարձիթողի վիճակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է աշխատակիցներից ահազանգեր ստանալ, որ խնդիրը 2 տարի անց էլ դեռ չի լուծվել: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցեց Նարե Արամյանի հետ՝ ստանալու նրա պարզաբանումը, թե ինչու է այդ իրավիճակը կենտրոնում: Պարզվում է, որ վերջինս արդեն մեկ տարի է, ինչ չի զբաղեցնում Պատանեկության ստեղծագործական կենտրոնի տնօրենի պաշտոնը, իսկ թե որն է պատճառը, մեզ հետ զրույցում նա նշեց, որ աշխատանքային պայմանագիրը լուծարվել է.
«Աշխատավարձի հետ կապված խնդիրները կազմակերպությունները չեն լուծում. դա Երեւանի քաղաքապետարանի խնդիրն է: Այստեղ էական չէ՝ ով է տնօրենը, կազմակերպությունը չի կարող պարտասխանատվություն կրել դրա համար, քանի որ քաղաքապետարանի տիրույթում է: Իսկ թե ինչու մինչ այսօր դժգոհություններ կան, այդ հարցով նոր տնօրենին պետք է դիմել, բայց եթե անգամ նրան էլ դիմեք, դուք գիտեք, որ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների դեպքում պատասխանատուն համայնքային գերատեսչություններն են», -ասաց նա»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
20:11
19:45
19:29
18:46
18:24
18:09
15:34
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
12:44
12:17
11:37
11:35
11:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03