Այսօր մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունում քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ քննակվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առավել արդիական խնդիրները: Հայտնել է ՄԻՊ գրասենյակը։
Բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը:
«Այսօր խնդիրները շատ են և բազմազան: Այս համատեքստում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նպատակները նույնն են` չնայած գործունեության կառուցակարգերի տարբերություններին: Հենց սա է առաջին պատճառը, որ կարևորում եմ այս ձևաչափով համագործակցությունը: Խնդիրների մասին պետք է անընդհատ բարձրաձայնել, իսկ դրանց լուծման ուղղությամբ պետք է համակարգային և անընդհատ աշխատանք իրականացնել, որպեսզի արդյունք գրանցվի», - ասել է Պաշտպանը:
Իր հերթին Նաիրա Սուլթանյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման անցկացման պատրաստակամության համար և շեշտել դեմ առ դեմ քննարկման և շարունակական համագործակցության կարևորությունը:
Քննարկման մասնակիցներն անդրադարձել են զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների, ներառյալ՝ կյանքի իրավունքի պաշտպանությանը, խտրականության դեմ պայքարին, կանանց իրավունքների պաշտպանությանը, ընտանեկան բռնության դեմ պայքարին, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, ոստիկանության կողմից բռնության կիրառման խնդրին, խնամքի կենտրոններում մարդու իրավունքների պաշտպանությանը և մի շարք այլ հարցերի, դրանց առնչույթամբ արձանագրված խնդիրներին և հասցեագրման ուղիներին:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ։
«Հանդիպման ավարտին նախանշվել են հետագա համագործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար կազմակերպել նման ձևաչափով հանդիպումներ»,- ասված է հաղոդրագրության մեջ:
23:36
23:18
22:51
21:48
21:32
21:14
18:33
18:18
17:53
17:28
17:05
16:48
16:34
16:15
16:03
15:47
15:35
15:19
15:03
14:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13