Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը իբր Լեռնային Ղարաբաղը «հանձնել» է Ադրբեջանին, իրականությանը չեն համապատասխանում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ-որ գործիչ, կարծում եմ, խորհրդարանի ղեկավարը, իրեն թույլ է տվել արտահայտվել այն առումով, որ Ռուսաստանը Ղարաբաղը տվել է Ադրբեջանին: Ավելի ոչ կոռեկտ ու անազնիվ հայտարարություն դժվար է պատկերացնել։ Նա վկայակոչեց այն, որ Ղարաբաղը Ռուսաստանի կողմից տրվել է Ադրբեջանին, երբ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը 2020 թվականի նոյեմբերին ստորագրեցին առաջին եռակողմ պայմանավորվածությունները։ Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,-Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է Լավրովը:
Նա պարզաբանել է, որ այդ փաստաթղթում ընդհանրապես ոչինչ չի ասվում Ղարաբաղի կարգավիճակի մասին, և երեք առաջնորդներն էլ այդ ժամանակ ելնում էին նրանից, որ այդ հարցի շուրջ դեռ պետք է բանակցություններ վարվեին։
«Բայց երբ ավելի ուշ Պրահայում, որտեղ հրավիրված էին Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը, նրանք ստորագրեցին հայտարարություն, որում ասվում էր, որ ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, բոլոր հարցերը փակված են»,- ասել է Լավրովը։
Ըստ Լավրովի, այդ կերպ «Հայաստանի վարչապետը ստորագրել է փաստաթուղթ, ըստ որի՝ այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի մարզը գտնվում է Ադրբեջանի կազմում»։
«Պետք չէ մեզ մեղադրել 2020 թվականի նոյեմբերին Ղարաբաղը հանձնելու մեջ, պետք է սեփական ժողովրդի առաջ ինքնուրույն պատասխան տալ»,- ընդգծել է Լավրովը։
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44