«Ունեմ լավ տրամադրություն, ինձ լավ եմ զգում, երբ ես գտնվում եմ Հայաստանում՝ ազգային հավաքականի հետ, միշտ ուրախ եմ լինում, լավ տրամադրությամբ պատաստվում ենք վաղվա խաղին Խորվաթիայի հավաքականի հետ»,- Հայաստան-Խորվաթաի հանդիպումից առաջ կայացած ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը։
Նա նշեց, որ Թուրքիա-Հայաստանը սովորական հանդիպում էր, իհարկե, լարվածության, էմոցիաների առումով առանձնահատուկ հանդիպում էր։ «Բայց այն, որ երկրպագուներն իրենց ագրեսիվ էին պահում, փրոձում էին հունից հանել, դժվարություն չէր առաջացնում, միյայն ինձ ստիպում էր ժպտալ, քանի որ աշխատում էի այդպիսի բաներին ուշադրություն չդարձնել։ Եվ դա ինձ համար որևէ դժվարություն չէր առաջացնում»,- ասաց Նաիր Տիկնիզյան։ Հարցին՝ ի՞նչ գնահատական կտա ինքն իրեն Թուրքիայի հետ խաղում, նա ասաց, որ ինքն իրեն երբևէ չի գնահատում, դրա համար կա մարզչական շտաբ. «Կարծում եմ՝ ավելի լավ է այդ հարցը տալ մարզչական շտաբին, քան թե ինձ»։ Խոսելով վաղը կայանալիք Հայաստան-Խորվաթիա հանդիպման մասին՝ նա ասաց, որ Խորվաթիան ընդհանուր առմամբ ֆավորիտ է, աշխարհի լավագույն հավաքականներից մեկն է. «Տրամադրությունը լավ է, որևէ վախ չկա։ Գուցե լարվածություն կա, որը ոչ մի դեպքում վախի չի վերածվի։ Ես շատ ուրախ եմ, որ վաղը հնարավորություն կունենամ խաղալ այդպիսի բարձրակարգ ֆուտբոլիստների հետ։ Կարծում եմ, որ իմ կարիերայի ամենաբարդ հանդիպումներից մեկն է լինելու»։ Հայաստան-Խորվաթիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
18:45
18:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02