Համաշխարհային բանկը (ՀԲ) նախատեսում է 35 մլրդ դոլար հատկացնել Թուրքիային միջնաժամկետ տնտեսական ծրագրի իրականացման համար։ Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում հայտնել է հանրապետության ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը։
«Մենք մեր Կենտրոնական բանկի ղեկավարի հետ երկար հանդիպում ենք ունեցել Համաշխարհային բանկի նախագահի հետ։ Մենք պատմել ենք մեր ծրագրի մասին։ ՀԲ-ում հայտնել են, որ կտրամադրեն եւս 18 մլրդ դոլար՝ ի հավելումն արդեն նախատեսված 17 մլրդ-ի՝ որպես աջակցություն մեր ծրագրին։ Թուրքիային ընդհանուր առմամբ կտրամադրվի օգնության փաթեթ ՀԲ-ից՝ 35 մլրդ դոլարի չափով»,- տեղեկացրել է նա։ Թուրքիայի իշխանություններն անցած շաբաթ հրապարակել էին համալիր ծրագիր երեք տարվա համար, որն ուղղված է ճգնաժամային երեւույթների հաղթահարմանը երկրի տնտեսությունում։
Շիմշեքը նշել է, որ Անկարայի միջնաժամկետ ծրագրի հիմնական բաղադրիչներից մեկը գնաճի դեմ արդյունավետ պայքարն է։ «Ծրագիրը գնաճը կվերադարձնի բանական մակարդակ, միանիշ թվերի։ Սա կարեւորագույն նպատակն է՝ գնաճն իջեցնել միանիշ թվերի երեք տարվա ընթացքում։ Դժվար է, բայց հնարավոր»,- ասել է նա։
Գնաճը 2023թ. արդյունքներով Թուրքիայում կարող է գերազանցել 65 տոկոսը։ Սակայն, կառավարության ծրագրի համաձայն, 2024թ. այն պետք է կազմի 33 տոկոս եւ աստիճանաբար ընկնի՝ 2026թ. հասնելով 8,6 տոկոսի։
09:55
09:45
09:34
09:18
09:02
00:24
00:00
22:55
22:22
21:44
21:21
20:49
20:16
20:02
17:54
17:33
17:09
16:45
16:27
16:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45
09:32
09:15
09:01