Եվրամիությունը Հունաստանին խոստացել է ավելի քան 2 միլիարդ եվրո ֆինանսական աջակցություն՝ ամառային զանգվածային անտառային հրդեհների և շարունակվող ջրհեղեղների հետ կապված, որոնք մեծ վնաս են հասցրել Հունաստանի կենտրոնական հատվածին, հայտնում է Associated Press-ը։
«Նախկինում անտառային հրդեհների պատճառով երբեք նման հսկայական տարածքներ չեն ոչնչացվել: Այնուհետև ջրհեղեղներն ավերեցին Հունաստանի մեծ հատվածները», - երեքշաբթի Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ 2,25 միլիարդ եվրոն կարող է հասանելի լինել կարճաժամկետ հեռանկարում, որի մեծ մասը ստացվում է չպահանջված ֆոնդերից, որոնք նախատեսված են զարգացման և գյուղատնտեսական ծրագրերի համար, որոնք հիմնականում նախատեսված են Հունաստանի համար:
«Մենք պետք է օգտագործենք Cohesion ծրագրի շրջանակներում հատկացված չծախսված միջոցները՝ վերջին ֆինանսավորման ժամանակաշրջանում, որոնք հակառակ դեպքում կկորչեին», - ասաց նա լրագրողներին` Ստրասբուրգում կայացած հանդիպման ժամանակ:
Հունաստանի կենտրոնական գյուղատնտեսական շրջանի զգալի մասը շարունակում է հեղեղված մնալ՝ փոթորկի հետևանքով առնվազն 15 մարդու կյանք խլելուց մեկ շաբաթ անց, իսկ երկրի գլխավոր ճանապարհների և երկաթգծերի մեծ հատվածները շարունակում են փակ մնալ:
«Առաջին հերթին ուզում եմ ուշադրություն հրավիրել ստեղծված իրավիճակի լրջության վրա։ Անցած ամսվա ընթացքում Հունաստանը պատմական չափերի երկու ավերիչ բնական աղետ է ապրել», - ասել է Միցոտակիսը:
«Եվրոսի շրջանում (հունա-թուրքական սահմանի մոտ) բռնկված հրդեհն ամենամեծն է Եվրոպայի պատմության մեջ... Եվ մենք ունեցանք ամենասարսափելի ջրհեղեղները մեր ողջ պատմության ընթացքում։ Սա կարող է լինել ամենահզոր փոթորիկներից մեկը, որը երբևէ հարվածել է Եվրոպային»,- ասել է նա:
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
09:02
17:24
17:22
17:05
16:44
16:35
16:14
15:55
15:36
15:19
15:03
11:33
11:09
17:02 03.11.26
09:02 03.11.26
09:19 03.11.26
09:45 03.11.26
19:00 03.11.26
19:55 03.11.26
20:03 03.11.26
20:10 03.11.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02