«Փաստ» օրաթերթը գրում է. «Ոչ մեկ անգամ անդրադարձել ենք այն հարցին, որ ընտրությունների շեմին անցկացվում են տարբեր սոցիոլոգիական հարցումներ, այդ թվում՝ մասնակից ուժերի կողմից: Մեր ունեցած տեղեկություններով, «Մայր Հայաստան» դաշինքը ևս իր առանձին սոցիոլոգիական հետազոտություններն ունի, որոնցով ուրվագծվող պատկերը բովանդակային առումով տարբերվում է մինչ այժմ հրապարակված հեռախոսային հարցումների արդյունքներից: Մեր աղբյուրի փոխանցմամբ, դաշինքի հետ համագործակցող սոցիոլոգները տեղեկացրել են, որ քարոզարշավի մեկնարկի համեմատ ու ընտրարշավի ծավալմանը զուգընթաց «Մայր Հայաստանի» ու դաշինքն առաջնորդող Անդրանիկ Թևանյանի վարկանիշն ու ճանաչելիությունը աճել են: Սակայն ուշադրություն են գրավում այդ աճի որակական հատկանիշները:
Մասնագետների կարծիքով, դեպի «Մայր Հայաստան» դաշինքը կողմնորոշվող երևանցիների աճը պայմանավորված է նախ այն հանգամանքով, որ «Մայր Հայաստանը» հանդես է գալիս ամբողջական իշխանափոխության դիրքորոշմամբ: Հանուն արդարության պետք է նշել, որ նման կամ մտազուգահեռվող կարգախոսներ այլ ուժեր էլ են ներկայացնում, բայց «Մայր Հայաստանը» և Անդրանիկ Թևանյանը այս ամբողջ ընթացքում ամբողջական իշխանափոխության գիծը հետևողականորեն առաջ են տանում անխտիր բոլոր հանդիպումների, ելույթների, հարցազրույցների ժամանակ:
Մեր տեղեկություններով, որպես մյուս հատկանշական նրբություն, սոցիոլոգներն առանձնացրել են այն հանգամանքը, որ «բողոքական, բայց չկողմնորոշված» ընտրազանգվածը, որը մեր երկրի ու մայրաքաղաքի դեպքում բավականին մեծ է, աստիճանաբար կողմնորոշվում է դեպի «Մայր Հայաստան» դաշինքը՝ ցանկանալով քվե տալ այն ուժին, որն ամենից արմատական և անհաշտ հակաիշխանական դիրքորոշմամբ է հանդես գալիս»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15